Նորություններ

2021 թ.-ի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամսիներին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի, Շիրակի, Արթիկի, Գուգարաց, Գեղարքունյաց թեմերում ծառայող քահանաների և սոցիալական աշխատողների կողմից իրականացվել են «Պատասխանատու Հայրություն» թեմային նվիրված միջոցառումներ` տղամարդկանց միջազգային տոնի կապակցությամբ: Միջոցառումներն իրականացել են ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակից բխող «Ընտանեկան բռնության վերաբերյալ Հայ Եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքներն իրազեկման, արձագանքման և կանխարգելման հարթակում» ծրագրով:

3 Armenia Round Table Responsible Fatherhood

Միջոցառումներն իրականացվել են համայնքների անդամների մասնակցությամբ` պատանիներ, երիտասարդներ, ծնողներ, նորապսակներ, ամուսնության պատրաստվողներ:

6 Armenia Round Table Responsible Fatherhood

Արդեն մեկ տասնամյակ ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ, իրականացնում է Հայաստանում ընտանեկան բռնությունների կանխարգելմանն ուղղված ծրագրեր: Դրանց շրջանակում շարունակական վերապատրաստումներ են անցկացվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների և աշխարհիկ սոցիալական աշխատակիցների համար: Նրանք հետագայում իրականացնում են համապատասխան աշխատանք իրենց համայնքներում:

14 Armenia Round Table Responsible Fatherhood

Ընտանիքում բռնությունն ունի բարդ ու բազմակողմանի բնույթ, որը պահանջում է համակողմանի մոտեցում: Այդ նպատակով Եկեղեցին և ՀԿՍ-ն ներկայացված են միջոլորտային աշխատանքային խմբերում` ուղղված բազմամասնագիտական գործնական մեխանիզմների մշակմանը: Տղամարդկանց ներգրավումը ծրագրի շրջանակում իրականացվելիք գործողություններին` հենց այն գլխավոր բանալին է, որն անհրաժեշտ է ընտանեկան բռնությունները կանխարգելելու համար:

28 Armenia Round Table Responsible Fatherhood

Ուստի ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի շրջանակում պատահական չէր տղամարդկանց միջազգային օրվա կապակցությամբ հայրիկներին նվիրված միջոցառումների իրականացումը, քանզի «Պատասխանատու Հայրն է ընտանեկան բռնության կանխարգելման գլխավոր բանալին»:

30 Armenia Round Table Responsible Fatherhood

2021 թ.-ին ընտանեկան բռնության կանխարգելմանը նվիրված ծրագրի շրջանակում իրենց կարևորագույն մասնակցությունն են ունեցել նաև Արարատյան Հայրապետական, Արմավիրի, Մասյացոտնի, Արագածոտնի, Սյունյաց, Կոտայքի, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ-ում ծառայող քահանաներն ու սոցիալական աշխատողները:

20 Armenia Round Table Responsible Fatherhood

Այսպիսով, «Ընտանեկան բռնության վերաբերյալ Հայ Եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքներն իրազեկման, արձագանքման և կանխարգելման հարթակում» ծրագրի շրջանակներում 2021 թ.-ին ծավալված գործունեության մեջ ներառվել են ՀՀ 9 մարզեր (11 թեմ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական, Արմավիրի, Մասյացոտնի, Արագածոտնի, Գեղարքունյաց, Շիրակի, Գուգարաց, Տավուշի, Արթիկի, Կոտայքի, Սյունյաց թեմերը և ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունը):

1 Armenia Round Table Responsible Fatherhood
85 քահանայի և սոցիալական 13 աշխատողի համար իրականացվել են 2 առկա դասընթաց (1-ինը` եռօրյա և 2-րդը` երկու ու կես օր) և առցանց 5 խորհրդատվական հանդիպում:

6 Armenia Round Table Responsible Fatherhood

16 քահանա և 6 սոցիալական աշխատող իրականացրել է 89 միջոցառում` նվիրված ընտանեկան բռնության կանխարգելում և պատասխանատու հայրություն թեմաներին: Միջոցառումների մասնակիցների ընդհանուր թիվը 1279 է (593 տղամարդ և 686 կին):

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-196
Ֆաքս` +374 10 517-436

FB ART page