Երբ 2022թ. ձմռանը ՀԿՍ աշխատակիցները 2022թ. ագրեսիայից տուժած ընտանիքներին աջակցություն տրամադրելու նպատակով Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ, Սոթք, Գեղամասար համայնքներում տունայցեր ու կարիքի գնահատում էին իրականացնում, ցավով արձանագրեցին որ դպրոցահասակ երեխաների համար արտադպրոցական որևէ խմբակ չկա գյուղերում, որպեսզի դասերից հետո զբաղվածություն ունենան, իսկ Վարդենիս հասնելու համար պետք են միջոցներ, որոնք բացակայում են:
Կլոր սեղան հիմնադրամը որոշեց, որ սահմանամերձ գյուղի երեխան նույնպես պետք է ստանա հնարավորութուն ինքնադրսևորվելու և երբեք չպետք է իրեն անտեսված զգա:
Կարիքի գնահատումից, ծնողների, երեխաների ու պարուսույցի հետ երկարատև քննարկումներից հետո հուլիսի 18-ին Վարդենիս խոշորացված համայնքի 5 գյուղերում տրվեց պարի խմբակների մեկնարկը: Երեխաների ոգևորվածությանը չափ չկա: Լիահույս ենք, որ սեպտեմբերին ևս 5 գյուղի դպրոցահասակ երեխաներ կունենան հնարավորություն վայելելու այս բերկրանքը:
Մաղթենք նրանց հաջողություններ և սպասենք մեծ բեմերում:
Ծրագիրն իրականացվել է ՀԿՍ եռամյա գործողությունների ծրագրի շրջանակում՝ «Հաց աշխարհի համար» (Brot für die Welt) կազմակերպության հետ համագործակցությամբ: