Նորություններ

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի (ԵՀԽ ՀԿՍ) և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Դիակոնիկ գիտելիքները` որպես ընտանեկան բռնության կանխարգելման բանալի» ծրագրի շրջանակում ԵՀԽ ՀԿՍ ծրագրերի ղեկավար Ծովինար Ղազարյանը և Հոգեշնորհ Տ․ Անդրեաս Վարդապետ Եզեկյանը հունիսի 28-ին, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան Եպիսկոպոս Հակոբյանի, հանդիպեցին Գուգարաց թեմում ծառայող քահանա հայրերին և սոցիալական ոլորտի ներկայացուցիչներին:

20220628 122524

Ծրագրի շրջանակում նախատեսվող դիակոնիկ աշխատանքին նվիրված ձեռնարկը՝ համահեղինակությամբ ԵՀԽ ՀԿՍ տնօրեն, Գևորգյան հոգևոր ճեմարանի Գործնական աստվածաբանության ամբիոնի դասախոս Տիար Կարեն Նազարյանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի Պատմական աստվածաբանության ամբիոնի վարիչ Տ․ Անդրեաս Վարդապետ Եզեկյանի, ներկայացվելու է ԳՀՃ ուսանողների, քահանաների և սոցիալական ոլորտի աշխատակիցների կողմից կիրառությանը:

20220628 122642

Քրիստոնեական դիակոնիան, ԵՀԽ-ի արդի պատկերացումների համաձայն, ընկալվում է որպես գթասրտության դրսևորում բոլորի հանդեպ, սպասավորություն ամբողջ մարդկությանը։ Դիակոնիան բավականին լայն հասկացություն է, որը պետք է թափանցի յուրաքանչյուր ոլորտ՝ միասնականության, սիրո և հաշտության հիման վրա լուծելու համար այդ ոլորտում առկա խնդիրները։

20220628 121039

Դիակոնիան աստվածաբանական սկզբունք է, որը սերտորեն շաղկապված է Եկեղեցու առաքելության հետ։ Դիակոնիան գործելու կոչ է, մարդու կրած զրկանքների, ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի, անարդարության հանդեպ պատասխանը և արարածներին խնամք տանելու պատգամ։ Դիակոնիկ աշխատանքի կարևորագույն ուղղվածությունը անարդարության և անհավասարության դեմ պայքարն է։

20220628 131341

Ուստի դիակոնիայի հիմնարար գիտելիքների միջոցով հնարավոր կլինի առավել լայնածավալ կերպով անդրադառնալ ընտանեկան բռնության առաջացման խնդիրներին՝ գտնելով կանխարգելման համապատասխան միջոցները, իսկ թեմայի շուրջ նախնական քննարկման շնորհիվ հնարավոր կլինի պարզել համապատասխան ոլորտի ներկայացուցիչներին հուզող հարցերը, լսել նոր գաղափարներ և համապատասխան խմբագրումներից հետո ձեռնարկն ավելի նպատակային, մատչելի ու կիրառելի դարձնել։

20220628 132004

Հանդիպման ողջ ընթացքն ուղեկցվեց քահանաների և սոցիալական աշխատողների կողմից հնչեցված հարցերով և այդ հարցերի շուրջ ծավալված ակտիվ քննարկումներով: Քննարկման կենտրոնում էր դիակոնիկ աշխատանքի շնորհիվ ընտանիքում առկա խնդիրների բացահայտումն ու հարթեցումը, բռնության կանխարգելումը և սիրո ու խաղաղության պահպանումը:

20220628 133147

Արդեն մեկ տասնամյակ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացնում է Հայաստանում ընտանեկան բռնությունների կանխարգելմանն ուղղված ծրագրեր, որոնց շրջանակներում ընդգրկվում են ՀՀ բոլոր մարզերը:

 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-196; 

Կայք` www.roundtable-act.am

էլ-փոստ՝ [email protected] 

FB ART page