Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալական կենտրոնում շարունակվում է ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի՝ երիտասարդների կարողությունների զարգացմանը նվիրված ծրագիրը, որի շրջանակներում այս անգամ կազմակերպվել էր «Համացանցային մարտահրավերներ» դասընթացը՝ բաղկացած 3 առանձին դասընթացներից։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Համացանցային ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ․ Համբարձում քահանա Դանիելյանը ներկայացրեց «Սոցիալական կայքերը և դրանցից օգտվելու գրագետ միջոցները» դասընթացը, միջազգային սերտիֆիկացված ՏՀՏ վերապատրաստող և մեդիա էքսպերտ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համակարգչային բաժնի և ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի ՏՏ պատասխանատու Լիլիա Թոթոլյանը՝ «Կիբերանվտանգություն և կիբերհիգիենա» դասընթացը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքի խմբագիր և SMM մասնագետ Շահանե Հարությունյանը՝ «Մեդիագրագիտություն»-ը։
Դասընթացն սկսվեց Տավուշի թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ և Տերունական աղոթքով: Մասնակիցներն էին Տավուշի մարզի երիտասարդները, որոնք ակտիվորեն ընդգրկվեցին արդի մարտահրավերներին ուղղված թիմային աշխատանքներում՝ առաջադրված թեմաների և բարձրացված խնդիրների շուրջ ներկայացնելով իրենց պատկերացումները, մտորումներն ու գաղափարները։
Դասընթացն ամփոփվեց Տերունական աղոթքով և դասընթացավարների տրամադրած օգտակար խորհուրդներով՝ ի պատասխան երիտասարդների հարցերի և խնդիրների։
Դասընթացն իրականացվել է ՀԿՍ եռամյա գործողությունների ծրագրի շրջանակում՝ «Հաց աշխարհի համար» (Brot für die Welt) կազմակերպության հետ համագործակցությամբ:
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title