2022 թվականի հոկտեմբերի 26-ին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամի հրավերով և նախաձեռնությամբ Հայաստանում «Brot für die Welt» (Հաց աշխարհի համար) գերմանական դոնոր կազմակերպության հետ աշխատող քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ հյուրընկալվել էին Մայր Աթոռում Սուրբ Էջմիածնում։ Սա առաջին հանդիպումն էր, որը հավաքեց բոլոր գործընկեր կազմակերպություններին` քննարկելու և խորհրդակցելու իրենց գործունեության, ծրագրերի, դժվարությունների վերաբերյալ և ապագա համագործակցության ճանապարհային քարտեզ պատրաստելու համար: ԵՀԽ ՀԿՍ-ի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը և ծրագրերի ղեկավար Ծովինար Ղազարյանը ներկայացրեցին հանդիպման նպատակը և ՀԿՍ-ի գործունեությունը պատերազմից առաջ, ընթացքում և հետո, ինչպես նաև պատմեցին գործող ծրագրերի, դրանց ազդեցության և իրականացման ընթացքում առաջացող դժվարությունների մասին:
Կանայք հանուն զարգացման, ԵՄՔԱ Եվրոպայի, «Շեն» ՀԿ-ի և Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների հայկական կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց կազմակերպությունները, աշխատանքի հիմնական ուղղությունները և ընթացիկ ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանի տարբեր մարզերում:
Մասնակիցներն ընդգծեցին, որ COVID-19-ից և 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կյանքում շատ բան փոխվեց։ Նրանք հատուկ շնորհակալություն հայտնեցին հանդիպման կազմակերպչին, քանի որ այն ճանապարհ բացեց մտքեր փոխանակելու և համագործակցության նոր հնարավորություններ գտնելու համար։
Օրվա վերջում ներկայացուցիչներն իրենց երախտագիտությունը արտահայտեցին երկարաժամկետ գործընկեր կազմակերպությանը՝ Brot für die Welt-ին արդյունավետ համագործակցության համար և պայմանավորվեցին մինչև 2022 թվականի դեկտեմբեր կրկին հանդիպել Գյումրիում։
https://roundtable-act.am/am/%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/bread-partner-coordination-art#sigProIdc35ca16abd