Նորություններ

ԵՀԽ ՀԿՍ գրասենյակում կայացավ ՀԿՍ եռամյա ծրագրի արտաքին գնահատումն իրականացրած բանակցային գործի մասնագետ (CMPartners, Քեմբրիջ, ԱՄՆ) Արթուր Մարտիրոսյանի կազմակերպած դասախոսությունը՝ նվիրված «Բանակցություններ» թեմային։

1 ART Training Negotiartion skills

Դասախոսությանը մասնակցեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմապատկան սոցիալական կենտրոնների պատասխանատուներն ու ՀԿՍ աշխատակիցները, ովքեր հնարավորություն ունեցան բարձրացնելու իրենց հարցերն ու խնդրահարույց իրավիճակները` ստանալով համապատասխան խորհրդատվություն։

9 ART Training Negotiartion skills

Սեմինարը հագեցած էր թեմային համապատասխան հետաքրքիր պատմություններով և վարժություններով` ի նպաստ աշխատակիցների փորձառության բարձրացման։

6 ART Training Negotiartion skills

Այնուհետև կայացավ ՀԿՍ եռամյա ծրագրին նվիված քննարկում։

20220420 161426

Աշխատանքային օրն ավարտվեց Տերունական աղոթքով` օրհնությամբ ՀԿՍ հոգաբարձուների խորհրդի անդամ` Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանի։

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-196; +374 10 517-198

FB ART page