Նորություններ

Դեռևս հեկտեմբերին մեկնարկած՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Աջակցություն պատերազմից տուժած ընտանիքներին» ծրագիրը տվեց իր առաջին պտուղները:

5

Այս պահին կատարվել է 8 բիզնես նախաձեռնության ֆինանսավորում, որից 2-ը մեղվաբուծության, 1-ը այգեգործության, 5-ը անասնապահության: Եվս 5 բիզնես նախաձեռնության ֆինանսավորում ընթացքի մեջ է: Երկար ամիսների ընթացքում ՀԿՍ աշխատակազմը՝ ՀԱԵ Մասյացոտնի թեմի և Արարատի համայնքապետարանի հետ համատեղ, կատարել է տնայցեր, ընտանիքների կարիքների գնահատում, ընտրություն, կողմնորոշիչ հանդիպումներ: ՀԿՍ բիզնես պատասխանատուի հետ համատեղ մշակվել են բիզնես պլաններ, կատարվել են գնումները, տրամադրվել է խորհրդատվություն:

337904554 599627482188985 1877685589219579348 n

Գործարար ծրագրերից մեկը ներկայացրել էր Արարատի մարզի Զանգակատուն համայնքում բնակվող ընտանիքը: 2020թ. պատերազմում որդուն կորցնելուց հետո ընտանիքը կորցրել էր նաև ապագայի հանդեպ հույսն ու առաջ գնալու ցանկությունը:

337904554 1334777360414739 880636672086947052 n


2022 թ. հոկտեմբերից ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, «Աջակցություն պատերազմից տուժած ընտանիքներին» ծրագրի շրջանակներում, այցելել է ընտանիքին և համատեղ սկսել կազմել գործարար ծրագիր՝ հաշվի առնելով ընտանիքի կարողություններն ու հնարավորությունները: 2023 թ. մարտին Կլոր սեղանը նրանց նվիրաբերել է 2 կով՝ հորթուկներով, և անանսակեր:

 
  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-196; +374 10 517-198

FB ART page