ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամը այս պահին իրականացնում է «Աջակցություն պատերազմից տուժած ընտանիքներին» ծրագիրը, որի նպատակն է աջակցել պատերազմից տուժած ընտանիքների բիզնես գաղափարները կյանքի կոչելուն: Ծրագրի շահառուների ընտրության նպատակով ՀԿՍ աշխատակիցները ՀԱԵ Մասյացոտնի թեմի հոգևորականների, ՏԻՄ ներկայացուցիչների հետ համատեղ հոկտեմբերի 17-ից 21-ն իրականացրել են տունայցեր Զանգակատուն, Արմաշ, Սուրենավան, Ավշար, Գոռավան, Արարատ, Նոյակերտ, Եղեգնավան համայնքներում և Արարատ քաղաքում: Նախնական հավանության են արժանացել 12 բիզնես գաղափարներ:
Նոյեմբերի 14-ին Արարատ քաղաքի մշակույթի տանը ՀԿՍ-ն հանդիպում էր կազմակերպել բիզնես գաղափարներ ունեցող ընտանիքիների հետ և օգնել մշակել իրենց բիզնես պլանները: Հանձնաժողովը կդիտարկի դրանք, որոշում կկայացնի յուրաքանչյուրի վերաբերյալ և կապ կհաստատի ընտանիքների հետ հետագա քայլերի համար: