«Աշխարհն իմ պատուհանից» թեմայով հայտարարած նկարչական մրցույթի շրջանակում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ձևավորել է գեղարվեստի ոլորտի մասնագետներից բաղկացած հանձնաժողով, որի անդամները մասնակցել և աջակցել են մրցույթին ներկայացրած նկարների ընտրության հարցում։
Հանձնաժողովի նախագահն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տեր Պարույր քահանա Ավետիսյանը, անդամները՝ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարանների փոխտնօրեն, Ռուբեն Սևակ թանգարանի տնօրեն, Տ. Սևակ քահանա Սարիբեկյանը, գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ, Էջմիածնի Հայորդյաց տան գեղանկարչության խմբակի ղեկավար Արևիկ Մկրտչյանը և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Հարություն Կարապետյանը:
Սեպտեմբերի 7-ին և 8-ին մեկնարկել են ընտրության առաջին ու երկրորդ փուլերը և ժյուրիի անդամները կատարել են իրենց ընտրությունը ըստ հետևյալ չափորոշիչների՝
- թեմային և մրցույթի պայմաններին համապատասխանություն,
- ներկայացված է բովանդակալից աշխատանք, պարունակում է գաղափարական հարստություն, օգտագործված է յուրատիպ մոտեցում,
- գունային հետաքրքիր լուծում և հարստություն, գրավիչ աշխատանք,
- հեղինակի անհատական մոտեցումը կրում է ստեղծագործ բնույթ, միտքն արտահայտված է աշխատանքի մեջ,
- աշխատանքի բարդություն և տեխնիկա:
Նախնական ընտրության փուլում ընտրվել է՝
7-ից 11 տաիրքային խմբից 6 նկար,
12-ից 16 տարիքային խմբից 11 նկար:
Մրցույթին դիմել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի (Աշտարակ և Սաղմոսավան), Արմավիրի (Քարակերտ և Գայ), Գեղարքունիքի (Գավառ և Վարդենիս), Լոռու (Վանաձոր) և Տավուշի (Իջևան) մարզերում հիմնված՝ Կլոր սեղան հիմնադրամ գործընկեր Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի հովանու ներքո գործող համայնքային կենտրոնների նկարչության խմբակ այցելող 140 երեխա (2 տարիքային խումբ՝ 7-ից 11 տարեկան՝ 79 նկար և 12-ից 16 տարեկան՝ 61 նկար)։
Հաղթողների անունները կհրապարակվեն մինչև 2023թ. սեպտեմբերի 15-ը։
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title