Արդեն 1 ամիս է, ինչ ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Շատջրեք գյուղի սպորտային խմբակը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ համալրվել է սպորտային գույքով: Երեխաների համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները պրոֆեսիոնալ մարզումներ անցկացնելու համար:
Խմբակը սեպտեմբերից մարզումների համար մտադիր է ընդունել նաև հարևան համայնքների երեխաներին, քանի որ նմանատիպ խմբակներ, կարելի է ասել, բացակայում են սահմանամերձ գյուղերում: