Արդեն 1 ամիս է, ինչ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հովանու ներքո ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Սոթք, Նորակերտ, Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ, Գեղամասար գյուղերում շաբաթական 2 անգամ կազմակերպվում է ազգային պարերի խմբակ:
Պարի խմբակներ ներկայումս հաճախում է շուրջ 200 երեխա, մի մասն էլ սպասում է նոր ընդունելությանը:
Ուրախ ենք, որ հնարավորություն ստեղծվեց արտադպրոցական կրթությունը հասանելի դարձնել սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների համար՝ հաղորդակից դարձնելով նրանց ազգային երգ ու պարին: