ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, ի նպաստ երիտասարդների կարողությունների զարգացման, իրականացել է «Առաջնորդություն» թեմայով դասընթաց Շիրակի մարզում`ՀԱԵ Շիրակի թեմի «Խաչմերուկ» սոցիալ կրթական կենտրոնում:
Դասընթացավարն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
Նախաձեռնության հիմնական նպատակն էր ներկայացնել առաջնորդության էությունը և թիմի կառուցման քրիստոնեական սկզբունքները: Խաղի միջոցով մասնակիցներն ուրախ և ընկերական մթնոլորտում ներկայացրեցին իրենք իրենց` անդրադառնալով ծրագրում անդամագրվելու շարժառիթներին` նպաստել համայնքային կյանքի զարգացմանը և սովորել գրել ու իրականացնել ծրագրեր:
Առաջին մասը նվիրված էր «Առաջնորդություն. Հիսուս Քրիստոս՝ Կատարյալ Առաջնորդ» թեմային, որի ընթացքում ներկայացվեցին առաջնորդության դասական և ժամանակակից տեսությունները:
Այնուհետև անդրադարձ կատարվեց առաջնորդության աշխարհիկ և հոգևոր ընկալումներին, ներկայացվեց աշխարհիկ և հոգևոր մարդու առաջնորդ լինելու նպատակը, նրանց սկզբունքները, կարմիր գծերը։ Առաջնորդության սուրբգրային - Քրիստոնեական ընկալմանը նվիրված բանախոսությունից հետո իրականացավ սուրբգրային համարների ընթերցում և քննարկում, որոնք վառ կերպով ընդգծեցին առաջնորդի հատկանիշները և առաջնորդության սկզբունքները՝
1. Հիսուս սիրում է մարդկանց,
2. Հիսուս թիմ է հավաքում,
3. Հիսուս ծառայի սիրտ ու հոգի ունի,
4. Հիսուս առանձնության ժամանակ ունի,
5. Հիսուս ներողամիտ է,
6. Հիսուս հոգատար է ու արձագանքող,
7. Հիսուս չի վախենում աշխատանքից:
Հանդիպման երկրորդ մասը նվիրված էր «Թիմի կառուցում - Հիսուս Քրիստոս՝ The best team builder» թեմային, որի ժամանակ Տեր Հայրը ներկայացրեց Մատթեոս 10-ի դասերը՝ թիմ ձևավորելու մասին, ռիսկերի գնահատումը և սպասվելիք փորձությունները:
Քննարկված թեմաների շուրջ մի շարք առաջադրանքներ կատարելուց հետո Տեր Հայրը պատասխանեց երիտասարդների հարցերին և ամփոփեց օրը` Տերունական աղոթքով և իր օրհնությամբ:
Դասընթացն իրականացվել է ԵՀԽ ՀԿՍ եռամյա գործողությունների ծրագրի շրջանակում՝ «Հաց աշխարհի համար» (Brot für die Welt) կազմակերպության հետ համագործակցությամբ:
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
https://roundtable-act.am/am/%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/%C2%AB%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%C2%BB-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B8%D5%BE-%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A1%D6%81-%D5%B7%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4#sigProIda02a613649