Մեր մասին

Կլոր սեղան բարեգործական հիմնադրամ

Ընդհանուր տեղեկություն 

Ով ենք մենք

Հակիրճ պատմությունը

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ստեղծվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ և Հայ Կաթողիկե եւ Հայ Ավետարանական եկեղեցիների մասնակցությամբ: Կլոր սեղան հիմնադրամը սկսել է իր գործունեությունը 1996 թ.-ին (գրասենյակը հիմնադրվել է 1997թ.) և այժմ գործում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանու ներքո: Սերտորեն համագործակցելով հայկական եկեղեցիների, տեղական հասարակական կազմակերպությունների, եկեղեցուն կից գործող հասարակական կազմակերպությունների հետ, ՀԿՍ-ն նպատակ ունի համընդհանուր ուժերով անդրադառնալ երկրի մի շարք հիմնարար սոցիալական եւ տնտեսական խնդիրներին: 2004թ. նոյեմբերին ՀՀ Արդարադատության նախարարության կողմից ՀԿՍ-ն Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամ անվան տակ գրանցվել է որպես անկախ իրավաբանական անձ:

Ինչ ենք անում

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) էկումենիկ կազմակերպություն է, որը եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցության միջոցով աշխատում է ակտիվորեն նպաստել աղքատության վերացման, կայուն համայնքների զարգացման, եկեղեցու՝ սոցիալական աշխատանքների մեջ ակտիվ ներգրավվածության, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ:Հիմնադրվելով 1996 թ-ին` ՀԿՍ-ն լայնածավալ գործունեություն է իրականացրել ամենատարբեր ոլորտներում ` կարողությունների զարգացման, կրթության, խաղաղության և հաշտեցման, սոցիալական և մարդասիրական օգնության: Ներկայումս ՀԿՍ-ն իր գործունեությունը կենտրոնացնում է հիմնականում հետևյալ ուղղություններով՝

  • համապարփակ համայնքային զարգացում և դիակոնիա,
  • կարողությունների զարգացում,
  • տարածաշրջանային խաղաղություն եւ հաշտեցում,
  • արտակարգ իրավիճակներ:

 

ՀԿՍ կառավարող մարմինը

ՀԿՍ կառավորող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որը բաղկացած է Առաքելական, Ավետարանական Կաթողիկե եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների 7 ներկայացուցչից: ՀԿՍ հոգաբարձուների խորհրդի հիմնական պարտականություններն են` հիմնադրամի ընդհանուր քաղաքականությանը վերաբերող որոշումների ընդունում, դրամաշնորհային ծրագրերի ընտրություն և հաստատում,  ծրագրերի իրականացման վերահսկում, աջակցություն ՀԿՍ աշխատակազմին ծրագրեր իրականացնելու գործում: Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ: 

 

Իմացեք մեր առաքելության մասին՝ այստեղ

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-196; +374 10 517-198

FB ART page