Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ իր հիմնադրման 25-ամյակին նվիրված ֆիլմ-հաշվետվության պատրաստման համար։ Մրցույթին կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ պահանջները՝ •…
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իր ծրագրերի շրջանակում նպաստել է Հայ Առաքելական Եկեղեցու տարբեր թեմերին կից գործող սոցիալ-կրթական կենտրոնների ստեղծմանը և գործունեությանը: Կենտրոնները ծավալում են կրթական, սոցիալական, երիտասարդական, հոգևոր-մշակութային գործունեություն և տարբեր ծառայություններ են մատուցում սոցիալապես անապահով ընտանիքներին և խոցելի խմբերին: Կենտրոնները հատուկ ուշադրություն են դարձնում երեխաների, միայնակ կանանց, տարեցների և հատուկ կարիքներով անձանց հետ աշխատանքին: Ներկայում Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ ստեղծվել և գործում են հետևյալ սոցիալական կենտրոնները՝
- Աշտարակի «Սբ. Մարիանե» սոցիալական կենտրոն՝ Արագածոտնի մարզ,
- Սաղմոսավանի սոցիալական կենտրոն՝ Արագածոտնի մարզ,
- Գավառի սոցիալական կենտրոն՝ Գեղարքունիքի մարզ ,
- Վարդենիսի սոցիալական կենտրոն՝ Գեղարքունիքի մարզ,
- Գյումրիի սոցիալկան կենտրոն՝ Շիրակի մարզ,
- Իջևանի «Արևիկ» սոցիալական կենտրոն՝ Տավուշի մարզ,
- Վանաձորի սոցիալական կենտրոն՝ Լոռու մարզ,
- Գայի սոցիալական կենտրոն՝ Արմավիրի մարզ
- Քարակերտի սոցիալական կենտրոն՝ Արմավիրի մարզ
- Ջրվեժի սոցիալական կենտրոն՝ Կոտայքի մարզ:
Կայացավ Աշտարակի «Սուրբ Մարիանե» և Սաղմոսավանի «Հայորդաց տուն» սոցիալական կենտրոնների տարեվերջյան համատեղ «Ամանորի հեքիաթ» միջոցառումը, որն անցկացվեց Սաղմոսավանի կենտրոնի դահլիճում: Ներկա էին կենտրոնների շահառուները, աշխատակազմը, հոգևորականները և համայնքների բնակիչներ: Միջոցառումը…
2021 թ.-ի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամսիներին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի, Շիրակի, Արթիկի, Գուգարաց, Գեղարքունյաց թեմերում ծառայող քահանաների և սոցիալական աշխատողների կողմից իրականացվել են «Պատասխանատու Հայրություն» թեմային նվիրված միջոցառումներ`…
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ Եպիսկոպոս Բաբայանի նախաձեռնությամբ և Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմում, Սուրբ…
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և…
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ իրականացվող «Ընտանեկան բռնության վերաբերյալ Հայ Եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքներն իրազեկման, արձագանքման և կանխարգելման հարթակում» ծրագրի շրջանակում, տղամարդկանց միջազգային…
«Զինված հակամարտություն Լեռնային Ղարաբաղում. տեղահանվածների զանգվածային ժամանում» (Աջակցություն Արցախի Հանրապետության քաղաքացիներին) Ներկայացնում ենք ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի Արցախից տեղահանված քաղաքացիներին ցույց տված օգնության ծրագրերից մեկի մասին պատմող «Օգնության ձեռքը»…
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի «Ընտանեկան բռնության վերաբերյալ Հայ Եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքներն իրազեկման, արձագանքման և կանխարգելման հարթակում» ծրագրի շրջանակում կայացավ «Տղամարդկանց ներգրավվածության խթանումը նախածննդյան և հետծննդյան խնամքի…
2020թ-ի սեպտեմբերի 27-ին Արցախի հանրապետության դեմ Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ։Բազմաթիվ ընտանիքներ ստիպված էին լքել իրենց տներն ու բնակավայրերը։ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը որոշում կայացրեց օգնություն տրամադրել…
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը, Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի հետ համագործակցությամբ, հունիսի 29-ին Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի մշակույթի տանը հանդես եկավ Հովհաննես Թումանյանի «Քեֆ…