Մարդասիրական օգնություն սիրիահայերին՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամը, Փախստականների համաշխարհային օրվա առիթով, Սուդանի քաղաքացի բարերար Հ. Մարդիկյանի նվիրաբերած կաթսաների հավաքածուներ փոխանցեց առավել կարիքավոր 24 սիրիահայ ընտանիքների: Շահառուների ցուցակները տրամադրել է «Հալեպ» ՀԿ-ն: ՀԿՍ-ն 6 տարի է, ինչ սոցիալ-հոգեբանական աջակցություն է տրամադրում Հայաստանում գտնվող սիրիահայերին՝ հիմնականում նպաստելով նրանց տնտեսական հզորացմանը, տրամադրելով հոգեբանական և հոգևոր օգնություն: Հիմնադրամը նար մարդասիրական օգնություն է ցուցաբերում առավել խոցելի ընտանիքներին` իրենց տեղահանման առաջին օրերից:
{gallery}Images/2018/06._June/Aid_to_Syrian_Armenians{/gallery}
