Կլոր սեղան հիմնադրամը մարդասիրական օգնության է տրամարդրում Լոռու և Շիրակի մարզերի՝ կարկտահարությունից տուժած համայնքներում
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինք (ACT Alliance) կազմակերպության արագ արձագանքման ծրագրերի շրջանակում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և դաշինքի հայաստանյան ֆորումի հետ համագործակցությամբ հումանիտար օգնության ծրագիր է իրականացնում Լոռու մարզի Դսեղ և Շիրակի մարզի Հառիճ, Առափի և Ոսկեհասկ համայնքներում: Ծրագիրը հիմնված է կարկտահարությունից տուժած համայնքներին օգնելու վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության առաջարկի վրա:
Մարդասիրական օգնության բաշխումը մեկնարկեց Լոռու Դսեղ համայնքում: Մասնագետները հաշվի են առել փաստը, որ կարկուտն ու փոթորիկը ոչ միայն ոչնչացրել են բնակիչների բերքը, այլ նաև ջարդել տների տանիքներն ու պատուհանները: Դսեղ գյուղում 1795 բնակիչ արդեն ստացել է ալյուր և արևածաղկի յուղ պարունակող սննդի օգնության փաթեթները: Օգնության տրամադրման և համակարգման հարցում մեծ աջակցություն է ցուցաբերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության բաժինը՝ դեմս ղեկավար Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի:
Լոռու և Շիրակի մարզերի գյուղապետարանները աջակցում են ծրագրին՝ տրամադրելով շահառուների ցուցակները և մասնակցելով օգնության բաշխման գործընթացին: Հաջորդ շահառու համայնքները Շիրակի մարզից ընտրված բնակավայրերն են:
{gallery}Images/2018/12_December/Lori_and_Shirak_Humanitarian_Aid{/gallery}

