Հրավիրում ենք սիրիահայ կանանց և երիտասարդներին
Հարգելի´ սիրիահայ կանայք և երիտասարդներ,
Եկեղեցիների համաշխարհային խրհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն «Արժանապատիվ կյանք սիրիահայերի համար» ծրագրի շրջանակում մրցույթ է հայտարարում՝ մասնակցելու հրուշակեղենի և տորթերի պատրաստման և ձևավորման դասընթացի: Դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր նախկինում մասնակցել են նման դասընթացների և ունեն որոշակի փորձառություն և ցանկություն ունեն դասընթացի ավարտից հետո աշխատել ծրագրի շրջանակներում՝ անցնելով եռամսյա փորձաշրջան:
Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճեները կարող եք ուղարկել հետյալ հասցեով՝ allasarkissova@gmail.com, մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժ. 18:00:
— Անձնագիր,
— Դասընթացի մասնակցության սերտիֆիկատ:
Հեռ.՝ 055/ 096 062627, 010 517157
Տեղերը սահմանափակ են: