Կրթաթոշակային հնարավություններ երիտասարդների համար

Կրթաթոշակային հնարավություններ երիտասարդների համար

«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ) «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում հայտարարում է սիրիահայ, իրաքահայ և այլ տեղահանված անձանց, ինչպես նաև տեղացի ուսանողների համար նախատեսված կրթաթոշակների մրցույթ: Ծրագիրն իրականացվում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի (ՀԿՍ) ֆինանսավորմամբ:

Դիմորդները պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԲՈՒՀ-երից որևէ մեկի բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանողներ:

Կրթաթոշակին դիմելու համար խնդրում ենք լրացնել հայտը և անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ ներկայացնել «ՀԱԼԵՊ» ՀԿ: Դիմելու պայմանների, ընտրության չափանիշների, պահանջվող փաստաթղթերի և այլ մանրամասների մասին տեղեկանալու, ինչպես նաև հայտը ներբեռնելու համար անցեք հետևյալ հղմամբ: 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թ. մարտի 05-ը:
Դիմումի ամբողջական փաթեթը ներկայացնել «ՀԱԼԵՊ» ՀԿ՝ Հյուսիսային պողոտա 11 (մուտքը՝ Աբովյան փողոցի կողմից), -1 հարկ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 098/096 545361 հեռախոսահամարին կամ գրել էլեկտրոնային նամակ՝ araksmartirosyan@aleppo-ngo.org հասցեին: