Սիրիահայ փախստականների կենսապայմանների բարելավում Հայաստանում

2015թ-ի հունիսի 30-ին հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ազդարարեց “Kirche in Not” գերմանական հիմնադրամի կողմից ֆինանսավորված ծրագրի մեկնարկը Երևանի Արտ Հաուս ուսումնական կենտրոնում: Կլոր սեղանը, “Հալեպ” ՀԿ-ի հետ համատեղ նախաձեռնել է   վարսահարդարների, գեղահարդարների և մատնահարդարի, խոհարարների և սեղանի ձևավորման, ինչպես նաև` հագուստի մոդելավորման մասնագիտական դասընթացներ սիրիահայ փախստականների համար Հայաստանում:
Կլոր սեղանի, “Հալեպ” ՀԿ-ի և Արտ Հաուս ուսումնական կենտրոնի ներկայացուցիչները և ուսուրցիչները ողջունեցին 50 սիրիահայերի հայտարարելով ծրագրի սկիզբը:

Նրանց ներկայացվեց ծրագրի նպատակը, կարևորելով արհեստներ սովորելու անհրաժեշտությունը, քանի որ աշխատանքի հնարավորությունը մեծ խնդիր է Հայաստանում, հատկապես կանանց համար: Առաջարկվող ծրագիրը կնպաստի առավել անօգնական եւ տուժած փախստական ընտանիքների խոցելիության նվազեցմանը, ինչպես նաև` ապաքինմանն ու հոգու տոկունությանը:

11693867 419487231586422 539903752033864760 n

Աշխատուժի զարգացման այս նախաձեռնությունը կնպաստի բարելավելու սիրիահայերի կենսապայմանները և կխթանի նրանց ինտեգրումը Հայաստանում, լավացնելով ըտնտանիքների սոցիալ-տնտեսական պայմանները` տալով նրանց արժանապատիվ կյանք: Դասընթացները կանցկացվեն նախապես ընտրված խմբերի համար, հատկապես կանանց, որոնք չեն աշխատել Սիրիայում:

Ծրագրի կարևորագույն խնդիրներից է հոգևորականի և փորձառու հոգեբանի կողմից տրամադրվող սոցիալ-հոգեբանական  և հոգևոր աջակցությունը աղետից տուժած փախստականներին: Այս նախաձեռնության գործողությունները կշարունակվեն “Հալեպ” բարեգործական միության աջակցությամբ` ի նպաստ շահառուն երի հոգեբարոյական և նոր հասարակությունում ինտեգրման  խնդիրների լուծմանը: Սոցիալ-հոգեբանական հանդիպումներն անցկացվում են շաբաթական կտրվածքով: