Նեյրո-լեզվաբանությունը սիրիահայ երիտասարդների ուշադրության կենտրոնում

Նեյրո-լեզվաբանությունը սիրիահայ երիտասարդների ուշադրության կենտրոնում

image2«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում մեկնարկել է նոր դասընթաց: Ծրագրի շահառու սիրիահայ երիտասարդների խմբին հնարավորություն է ընձեռվել մասնակցելու նեյրո-լեզվաբանական ծրագրավորման դասընթացին:

Դասընթացը հնարավոր է դարձել «ՀԱԼԵՊ» հայրենակցակական բարեսիրական հասարակական կազմակերպության և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի համագործակցության շնորհիվ: Նեյրո-լեզվաբանական ծրագրավորման դասընթացն ուսումնասիրում է հաղորդակցությունը՝ որպես արվեստ և գիտություն: Այն մասնակիցներին սովորեցնելու է կենտրոնանալ առաջադրված նպատակներին և ողջ ուժերն ուղղել դրանց հասնելուն:

Դասընթացի հանդիպմանը ներկա էր «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի համակարգող Լաուրա Սամվելյանը, որը նշեց, որ սիրիահայ երիտասարդների ինտեգրումը հայաստանյան հասարակությունում ծրագրի գերակա խնդրիրներից է, և լիահույս է, որ դասընթացն իր կարևոր դերը կունենա երիտասարդների ինքնազարգացման և համապատասխան աշխատանք գտնելու գործընթացում:

image1Հմուտ դասընթացավար Հակոբ Մակդիս Մուսոն նշեց, որ հազարավոր հաջողակ մարդիկ ամբողջ աշխարհով մեկ սովորել են նեյրո-լեզվաբանական ծրագրավորում (ՆԼԾ) և գիտակցել են, որ այն հետևողականորեն աջակցել է նրանց` հասնելու իրենց նպատակներին:

Վեց շաբաթ տևողությամբ դասընթացը օգտակար կլինի տարբեր մասնագիտություն և զբաղվածություն ունեցող մասնակիցների համար: Այն կօգնի ավելի արդյունավետ հաղորդակցվել գործընկերների հետ, հաղթահարել հաղորդակցության հետ կապված բոլոր խոչընդոտները և կյանքի ցանկացած բնագավառում հաջողութ{gallery}Images/2018/06._June/NLP_for_Syr-Arm{/gallery}յան հասնել: Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի նպատակն է սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին տրամադրել նոր գիտելիքներ և հմտություններ՝ նպաստելով նրանց զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը:

Նեյրո-լեզվաբանությունը սիրիահայ երիտասարդների ուշադրության կենտրոնում
Նեյրո-լեզվաբանությունը սիրիահայ երիտասարդների ուշադրության կենտրոնում