Երիտասարդ սիրիահայ ճարտարապետներն ու դիզայներները ստացան համակարգչային գիտելիքներ

Երիտասարդ սիրիահայ ճարտարապետներն ու դիզայներները ստացան համակարգչային գիտելիքներ

Սքիլշոփ կազմակերպության գրասենյակում տեղի ունեցան «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի համակարգչային դասընթացների ավարտական հանդիպումները:

Ապրիլից ի վեր «Հալեպ» ՀԿ-ի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի համատեղ «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում 20 սիրիահայ երիտասարդներ մասնակցում էին 3DsMax և Photoshop համակարգչային ծրագրերի դասընթացներին՝ Skillshop կազմակերպությունում: Դասընթացների նպատակն էր հայաստանաբնակ սիրիահայ երիտասարդ ճարտարապետներին և ինտերիերի դիզայներներին տրամադրել համապատասխան համակարգչային գիտելիքներ:

«Լիահույս եմ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կօգնեն ձեր պրոֆեսիոնալ կարիերայում` որպես ապագա ճարտարապետներ և դիզայներներ», — նշեց «Հալեպ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Պալխեանը: «Ապագայում ես ակնկալում եմ, որ կկարողանաք նախագծել բարձր որակի կառույցներ՝ մեր «Նոր Հայաստանը» կերտելով», ավելացրեց նա:

Պալխեանը և «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի համակարգող Լաուրա Սամվելյանը տպավորված էին սիրիահայ երիտասարդ ճարտարապետների և դիզայներների ավարտական աշխատանքներով: «Մենք բարձր ենք գնահատում սիրիահայ ապագա մասնագետներին օգնելու այս հնարավորությունը: Միշտ հպարտ ենք աջակցելու ոգևորված երիտասարդներին», — նշեց Skillshop կազմակերպության գործադիր տնօրեն Արեգ Քեշիշեանը:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրն իրականացվում է «Հալեպ» ՀԿ-ի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից: Ծրագրի նպատակն է սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին տրամադրել նոր գիտելիքներ և հմտություններ՝ նպաստելով նրանց զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը, տրամադրելով հոգեբանական աջակցություն, ինչպես նաև տրամադրելով ֆինանսական աջակցություն սիրիահայ ուսանողներին և պրակտիկանտներին, կազմակերպով ուխտագնացություններ և ամառային ճամբարներ, այդ ամենով նպաստելով երիտասարդների ինտեգրմանը Հայաստանում: Իրականացված կարողությունների զարգացմանը նպաստող դասընթացներից են ճարտարապետական ծրագրերի ուսուցում, խոսակցական անգլերենի դասընթացներ, առաջին օգնություն և Microsoft Office-ի դասընթաց:

 

{gallery}Images/2018/07._July/Graphic_Design_for_Syr_Arm{/gallery}

Երիտասարդ սիրիահայ ճարտարապետներն ու դիզայներները ստացան համակարգչային գիտելիքներ
Երիտասարդ սիրիահայ ճարտարապետներն ու դիզայներները ստացան համակարգչային գիտելիքներ