Բիզնես գործընկերների հավաքագրման մրցույթ
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը շարունակում է «ՀՀ-ում փախստական սիրիահայերի կենսապայմանների բարելավում» ծրագիրը, որի շրջանակներում պլանավորում է ստեղծել հրուշակեղենի արտադրամաս, որտեղ կաշխատեն հաջողությամբ մասնագիտական վերապատրաստում անցած տեղացի և սիրիահայ մասնակիցները:
Վերոնշյալ ծրագրի շրջանակներում հիմնադրամը փնտրում է բիզնես գործընկերոջ՝ Արտադրության տնօրեն — բաժնետեր (կազմակերպություն կամ անհատի) Ով օժտված կլինի հետևյալ հմտություններով՝
• Բարձրագույն կրթություն շուկայավարման, կառավարման և/կամ տնտեսագիտության ոլորտներում,
• Առնվազն 2 տարվա փորձ հրուշակեղենի արտադրության կազմակերպման կամ նմանատիպ արտադրության ոլորտում,
• Միաժամանակ մի քանի գործընթացներ կառավարելու հմտություններ, փոփոխությունները կառավարելու կարողություն,
• Ռազմավարական մտածողություն,
• Նպատակասլաց, պատասխանատու և սթրեսակայուն անձնավորություն,
• Կազմակերպչական և ղեկավարման ձիրք,
• Նոր գործընկերներ/շուկաներ գտնելու և համագործակցություն հաստատելու հմտություններ,
• Թիմի աշխատանքները կազմակերպելու և առաջնորդելու գերազանց հմտություններ,
• Վերլուծական միտք և մանրուքների նկատմամբ ուշադրություն,
• Նոր արտադրատեսակների ուսումնասիրություն ու տեղայնացնելու ունակություն:
Աշխատանքային պարտականություններ՝
• Ոլորտում կայանալու համար մրցակիցների ուսումնասիրություն, տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն,
• Գործողությունների ծրագրի մշակում ու դրանց իրականացման ժամկետների սահմանում,
• Բիզնեսի իրականացման համար անհրաժեշտ մարդկային, նյութական ու ֆինանսական ռեսուրսների սահմանում և հիմնավորում,
• Բիզնեսի իրականացման համար անհրաժեշտ նախնական ժամանակացույցի կազմակերպում (Գանտի պլան),
• Բիզնեսի իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում գործընկերներին,
• Նոր շուկաներում գիտելիքներ ձեռք բերելու պատրաստակամություն,
• Ըստ պայմանագրի այլ գործառույթներ:
Ապագա Բաժնետեր-գործընկերոջից մեր պահանջներն են՝
1, Հայտ-նկարագիր/ հակիրճ մշակված բիզնես կտավ, որտեղ կլինի դիմորդի կողմից՝
• Շուկայի նախնական ուսումնասիրություն,
• Արտադրական գործընթացի կազմակերպում,
• Նախնական բյուջեն՝ կանխատեսվող ֆինանսական հոսքերը (առաջիկա 1 տարվա համար):
2, Ֆինանսական պլանավորում
Որքան գումար (կամ սեփական տարածք, կամ արտադրության համար անհրաժեշտ գույք) կարող է ներդնել դիմորդը ու որքան գումար է պահանջում մեզնից գործն սկսելու համար:
3, Տարածքի անհատույց օգտագործման/վարձակալության պայմանգիր (կամ սեփականության
վկայական, եթե այդպիսիք առկա են):
*Առավելություն կտրվի վերջին 2 կետին առավել համապատասխանող դիմորդներին։
Արտադրամասի տնօրեն-բաժնետերը աշխատանքը՝ մարտի 1-ից:
Աշխատավարձ՝ Կախված ոլորտում փորձից և իր կողմից բաժնետիրական համապատասխան ներդրումից։
Դիմումու կարգը՝ Հետաքրքրված անձինք կարող են փաստաթղթերն ուղարկել հետևյալ էլ․ հասցեով՝ info@roundtable-act.am դիմումների վերջնաժամկետը փետրվարի 10-ն է:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 517157, 055/096 062627 հեռախոսահամարներով կամ գրել info@roundtable-act.am էլեկտրոնային հասցեով: