Սիրիահայ և տեղացի մասնակիցների ավարտական շնորհանդեսը խմորեղենի և տորթերի պատրաստման ոլորտում
Եկեղեցիների համաշխարհային խրհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը և «Արտ հաուս» ուսումնական կենտրոնն իրականացրեցրեցին շահառուների ավարտական շնորհանդեսը: Մասնակիցները ներկայացրեցին իրենց պատրաստած քաղցրավենիքներն ու անուշեղենները, ինչպես նաև ռեֆերատներ դրանց ծագման, պատրաստման ու պահպանման վերաբերյալ: Իսկ ժյուրին, որի կազմում ընդգրկված էին մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչներ և հրուշակագործ-տեխնոլոգ Արմեն Ասլանյանը, համտեսում ու գնահատում էր քաղցր աշխատանքները:

Եկեղեցիների համաշխարհային խրհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն «Արժանապատիվ կյանք սիրիահայերի համար» ծրագրի 2-րդ փուլի շրջանակում հնարավորություն տվեց 8 սիրիահայ և տեղացի կանանց մասնակցելու հրուշակեղենի և տորթերի պատրաստման և ձևավորման մասնագիտական դասընթացի: Դասընթացն իրականացվեց հիմնադրամի գործընկեր «Արտ հաուս» ուսումնական կենտրոնում: Ծրագրի մասնակիցները տիրապետում են 36 տարատեսակ տորթերի ու անուշեղենների պատրաստման և ձևավորման մասնագիտական որակավորման հմտություններին ու գաղտնիքներին: Մասնագիտական կարողությունների զարգացման շնորհիվ նրանք կկարողանան աշխատել խմորեղենի արտադրամասերում, վաճառել տանը պատրաստված անուշեղենները և ունենալ սեփական եկամուտ՝ կարիքները հոգալու և Հայաստանում արժանապատիվ կյանք ունենալու համար:
{gallery}Images/2020/03._March/06-03-2020_Syrians_Art_house{/gallery}
