Տեղի ունեցավ «Նոր Ճանապարհ» ծրագրի 2-րդ փուլի մասնակիցների վկայագրերի հանձնումը

Տեղի ունեցավ «Նոր Ճանապարհ» ծրագրի 2-րդ փուլի մասնակիցների վկայագրերի հանձնումը

Դեկտեմբերի 19-ին «Նարեկացի» արվեստի միության դահլիճում տեղի ունեցավ «Նոր ճանապարհ» ծրագրի 2-րդ փուլի մասնակիցների վկայագրերի հանձնումը։ Այն մեկնարկել է 2022թ․ սեպտեմբերից՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և «Գեյթվեյ Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: Նպատակն էր 2020թ․ 44-օրյա պատերազմի արդյունքում զոհված, վիրավորված անհետ կորած զինծառայողների ընտանիքի անդամներին կարճ ժամկետներում հնարավորություն տալ ձեռք բերել մասնագիտություն և լուծել զբաղվածության խնդիրը, ինչպես նաև դառնալ ֆինանսապես կայուն ու անկախ:

38 naregatsi WCC ART

Մասնագիտական վերապատրաստման դասընթացների կայուն ընթացքը, վերահսկումը ու հետևողականությունն իրականացրել է Արտ Հաուս ուսումնական կենտրոնը։ Ծրագրի շնորհիվ պատերազմից տուժած 39 ընտանիքի անդամ ընդգրկվել է մասնագիտական վերապատրաստման 17 դասընթացում:

8 naregatsi WCC ART

Արտ Հաուս ուսումնական կենտրոնի տնօրեն Լիլիթ Կարապետյանը ներկայացրեց 4-ամսյա ծրագրի ընթացքը և արդյունքները։ Միջոցառմանը ողջունեցին նաև Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի (ՀԿՍ) ծրագրերի պատասխանատու Հարություն Կարապետյանը և «Գեյթվեյ Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հարությունյանը։

51 naregatsi WCC ART

Մասնակիցներին և կազմակերպիչներին ողջունեց և իր խոսքը փոխանցեց «Նարեկացի» Արվեստի Միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանը՝ անդրադառնալով ծրագրի կարևորությանն ու արդյունքներին։

40 naregatsi WCC ART

Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները ստացան վկայագրեր և կիսեցին իրենց շնորհակալական խոսքը։

44 naregatsi WCC ART

Երեկոյան ծրագրի մասնակիցները վայելեցին ռուսաստանաբնակ նկարիչ Արտյոմ Ներսեսի ավազե նկարչությամբ ելույթը:

Լուսանկարները՝ Նարեկացի արվեստի միության:

{gallery}Images/2022/12-December/20-12-22-Naregatsi{/gallery}