Նկարչական մրցույթ 2023

Նկարչական մրցույթ 2023

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իր գործընկեր 8 թեմապատկան համայնքային կենտրոնի հետ համատեղ հայտարարում է «Աշխարհն իմ պատուհանից» թեմայով նկարների մրցույթ:

ԹԵՄԱՆ

Թեմայի ընտրությունը կատարվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի 8 թեմապատկան համայնքային կենտրոնի ներկայացուցիչների էլեկտրոնային քվեարկության միջոցով։

 

ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

1. Մրցույթը բաց է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի (Աշտարակ և Սաղմոսավան), Արմավիրի (Քարակերտ և Գայ), Գեղարքունիքի (Գավառ և Վարդենիս), Լոռու (Վանաձոր) և Տավուշի (Իջևան) մարզերի նշված համայնքների ու քաղաքների 2 տարիքային խմբերի՝ 7-11 և 12-16 տարեկան դպրոցականների համար:

2․ Մրցույթին մասնակցությունն անվճար է, դիմել կարող են միայն վերոնշյալ համայնքներում և քաղաքներում գործող Կլոր սեղան հիմնադրամ գործընկեր Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի հովանու ներքո գործող համայնքային կենտրոնների նկարչության խմբակ այցելող երեխաները։

3. Մրցույթին պետք է ներկայացնել A3 չափի ստվարաթղթի (վատման) վրա ձեռքով նկարված աշխատանք (հորիզոնական կամ ուղղահայաց), որը կարտահայտի մրցույթի խորագիրը՝ «Աշխարհն իմ պատուհանից»:

4. Նկարը կարող է արված լինել նկարչական նյութով՝ յուղաներկ, մատիտ, գուաշ, մոմամատիտ, ջրաներկ և այլն: Համակարգչային գրաֆիկա պարունակող կամ համակարգչով արված նկարները կմերժվեն։

5․ Նկարները պետք է լինեն ձեր հեղինակային աշխատանքները, այլ ոչ՝ կրկնօրինակված կամ համացանցից բեռնված։ Նկարը պետք է արված լինի զրոյից և պատկանի մասնակցին։

6. Յուրաքանչյուր մասնակից մրցույթին կարող է ներկայացնել միայն 1 նկար:

7. Նկարին կից առանձին թղթի վրա պետք է գրված լինի մասնակցի անունը, ազգանունը, տարիքը, մարզը, համայնքն ու նկարչության խմբակ այցելող համայնքային կենտրոնը: Էլեկտրոնային տարբերակով նկարներ չեն ընդունվում։

8. Նկարի բնօրինակները պետք է ներկայացնել ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադամին՝ մրցույթի մասնակցի լրացրած դիմում-հայտի հետ։ Աշխատանքները կարող եք ներկայացնել ձեր այցելած կենտրոնի տնօրենին կամ նկարչության խմբավարին։


Եթե տվյալ կենտրոնից մասնակցում է մի քանի երեխա, հնարավոր է բոլորի նկարները միասին մեկ փաթեթով ուղարկել ստորև նշված հասցեով՝

Գրասենյակի փոստային հասցեն՝ ՀՀ ք․ Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1101
Հեռախոսներ՝ 010-517-196,

 

Ծրագրի պատասխանատու՝

Հարություն Կարապետյան
Հեռ․ +374-98-109-627 /WhatsApp, Viber/
Էլ. կայք www.roundtable-act.am

 

ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Մրցույթի մասնակցության հայտերը՝ բնօրինակ նկարներով, ընդունվում են մինչև 2023թ. օգոստոսի 15-ը՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղանի հիմնադրամի գրասենյակում։

Գրասենյակի փոստային հասցեն՝ ՀՀ ք․Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1101

Հեռախոսներ՝ 010-517-196, 010-517-198

Ծրագրի պատասխանատու՝
Հարություն Կարապետյան
Հեռ․ +374-98-109-627 /WhatsApp, Viber/
Էլ. կայք www.roundtable-act.am

Նշված ժամկետից ուշ ուղարկված նկարները չեն մասնակցի մրցույթին:

 

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԵՎ ԺՅՈՒՐԻ

Հաղթողների անունները կհրապարակվեն ս․թ․ օգոստոսի վերջին՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղանի հիմնադրամի ֆեյսբուքյան էջում ։ Մրցանակաբաշխության վայրի և անցկացման օրվա մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Տարիքային 2 խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած 6 մասնակիցները կստանան հատուկ մրցանակներ:

Լավագույն նկարների հեղինակները կմասնակցեն ցուցահանդեսի բացման հանդիսավոր միջոցառմանը, կստանան խրախուսական պարգևներ և մրցույթի մասնակցության վկայականներ:

Գեղարվեստի ոլորտի մասնակիցներից բաղկացած ժյուրիի անդամները հաղթողներին կընտրեն հետևյալ չափորոշիչներով՝

— թեմային և մրցույթի պայմաններին համապատասխանություն,
— ներկայացված է բովանդակալից աշխատանք, պարունակում է գաղափարական հարստություն, օգտագործված է յուրատիպ մոտեցում,
— գունային հետաքրքիր լուծում և հարստություն, գրավիչ աշխատանք,
— հեղինակի անհատական մոտեցումը կրում է ստեղծագործ բնույթ, միտքն արտահայտված է աշխատանքի մեջ,
— աշխատանքի բարդություն և տեխնիկա:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մրցույթին մասնակցած բոլոր նկարները դառնում են ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի սեփականությունը: Հիմնադրամն իրավունք է վերապահում ցուցադրելու նկարները, ներառելու իր հրատարակած ձեռնարկներում, ամսագրերում կամ այլ հրատարակություններում՝ պահպանելով հեղինակային իրավունքները։