«Կոնֆլիկտների փոխակերպում» թեմայով դասընթացը Լոռու մարզում
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի (ԵՀԽ ՀԿՍ) երիտասարդների կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում կազմակերպվել էր «Կոնֆլիկտների փոխակերպում» դասընթաց՝ այս անգամ Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանում:

Այն վարում էր ԵՀԽ ՀԿՍ ծրագրի պատասխանատու Հարություն Կարապետյանը:

Նա ողջույնի խոսքից և մասնակիցների հետ ծանոթանալուց հետո ներկայացրեց կոնֆլիկտի սահմանումը և անդրադարձավ կոնֆլիկտի առաջացման պատճառներին, դիտարկեց կոնֆլիկտը՝ որպես բախում և բռնություն:

Դասընթացն ուղեկցվեց գործնական աշխատանքով` ի նպաստ մասնակիցների մոտիվացման և հնարավորությունների գնահատման:

Այնուհետև դասընթացավարն անդրադարձավ կոնֆլիկտների փոխակերպմանը և կոնֆլիկտի վերլուծությանը:

Մինչև դասընթացի ավարտը երիտասարդները ևս մեկ վարժության միջոցով հնարավորություն ունեցան ներկայացնելու քննարկված թեմաների վերաբերյալ իրենց պատկերացումները` բարձրաձայնելով առաջացած հարցերն ու խնդիրները:

Դասընթացի նպատակներն էին ՝
- փոխանցել բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ,
- զարգացնել կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները,
- նպաստել կոնֆլիկտների ստեղծագործական փոխակերպմանը, ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը,
- փոխել վերաբերմունքն ինչպես կոնֆլիկտի ընկալման, այնպես էլ դրանց դրական փոխակերպման հնարավորությունների նկատմամբ:

Դասընթացի ավարտին մասնակիցները լրացրեցին գնահատման թերթիկներ` դասընթացի որակի բարելավման և խնդիրների դիտարկման նպատակով:
Դասընթացն իրականացվել է ՀԿՍ եռամյա գործողությունների ծրագրի շրջանակում՝ «Հաց աշխարհի համար» (Brot für die Welt) կազմակերպության հետ համագործակցությամբ:
{gallery}Images/2023/07_July/03-07-23-_Harut-Vanadzor{/gallery}






