Երկխոսության սրահ
2012 թվականին նախաձեռնությամբ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Երկխոսության սրահ» ծրագիրը:
Ծրագիրն ենթադրում է քննարկումներ Եկեղեցուն և հասարակությանը հուզող տարբեր խնդիրների շուրջ, որոնց մասնակցում են եկեղեցականներ և աշխարհականներ, աստվածաբաններ և գիտնականներ:
Այսօր հայաստանյան հասարակությունը կանգնած է տարաբնույթ բազմաթիվ խնդիրների առջև` սոցիալական, էթիկական և բիոէթիկական, հասարակագիտական ու տնտեսական, առողջապահական և հոգեբանական, որոնց լուծման գործում կարևոր է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասնակցությունը: Նկատի առնելով այն հանգամանքը, որ Հայոց Եկեղեցին դարեր շարունակ իր առաքելությամբ մարմնավորողն է եղել հայ ազգային ինքնության և այսօր էլ տարբեր հարցերում իր որդեգրած կեցվածքով յուրօրինակ չափորոշիչ է նկատվում հայ հասարակության կողմից` Եկեղեցին ջանում է ժամանակի խնդիրներին համարժեք քրիստոնեական վարդապետությամբ հիմնավորված պատասխաններ տալ իր հավատավոր հետևորդներին:

«Երկխոսության սրահ» ծրագիրը կարող է օգտակար լինել թե´ մատնանշված խնդիրների վեր հանման ու սահմանման առումով և թե´ այդ խնդիրների վերաբերյալ հետագայում Եկեղեցու սոցիալական հայեցակարգի մշակման համար:
