“Սոցիալ-տնտեսական պայմանների բարելավում Հայաստանի ընտրված մարզերում 2011-2015”

“Սոցիալ-տնտեսական պայմանների բարելավում Հայաստանի ընտրված մարզերում 2011-2015”

Ծրագրի նպատակն է` Շիրակի և Գեղարքունիքի մարզերի կարիքավոր համայնքներում խթանել կայուն զարգացումը` ապահովելով բարեկեցության և որոշումներ կայացնելու հավասար իրավունքներ:  

 

 

Ծրագրի արդյունքում Վարդենիս, Գավառ և Գյումրի համայնքների անդամները կհզորանան և կմիավորվեն` հոգալու իրենց սոցիալական և տնտեսական կարիքները. քաղաքացիական նախաձեռնության խմբերը կստանան համապատասխան ուսուցում, իսկ թիրախային ավելի մեծ խմբերը` տեղեկատվուոթյուն համայնքային զարգացման և շահերի պաշտպանության վերաբերյալ:  Շահառուներին հասու կլինի կայուն ապրելակերպը` կնախաձեռնվեն եկամտաբեր զանազան գործողություններ, օր.` արհեստների ուսուցում և փոքր ձեռնարկությունների ստեղծում: Ծրագիրը ներառում է երեք ենթա-ծրագրեր`

ՙՍոցիալ-տնտեսական վիճակի բարելավում Հայաստանի ընտրված մարզերում 2011-2015. Գավառ՚

ՙՍոցիալ-տնտեսական վիճակի բարելավում Հայաստանի ընտրված մարզերում 2011-2015. Վարդենիս՚

“Արհեստագործության ուսուցման սենյակների նորոգում և ուսուցումների կազմակերպում Գյումրիի սոցիալական կենտրոնում”:

Ծրագրի շահառուների թիվը ավելի քան  6000 է: