Երիտասարդ ընտանիքների տնտեսական զարգացման խթանում
2013 թ. հունիսի 12-ից մեկնարկել է <<Երիտասարդ ընտանիքների տնտեսական զարգացման խթանում>> ծրագիրը, որն իրկանացնում է ՀԱԵ նորաստեղծ Արթիկի թեմը:
Ծրագրի նպատակն է բարելավել սոցիալ-տնտեսական պայմանները Արթիկի տարածաշրջանի երեք համայքներում, իսկ խնդիրը` շահառուները ստեղծում են կամ ընդլայնում իրենց մեղվանոցները` օգտագործելով ծրագրի ընթացքում ստացած գիտելիքները:
Ծրագրի իրականացման արդյունքում Փանիկ, Անուշավան և Մեղրաշեն գյուղերում 15 երիտասարդ ընտանիք` 30 մարդ, կստանան գիտելիքներ մեղվապահության բնագավառում, կստեղծվի կամ կընդլայնվի 15 մեղվանոց, կստեղծվեն 30 աշխատատեղեր, կզարգանա փոքր բիզնեսը գյուղական վայրերում: