Այգուտի խմելու ջրագծի նորոգում

Այգուտի խմելու ջրագծի նորոգում

Ծրագրի նպատակն է բարելավել Գեղարքունիքի մարզի Այգուտ համայնքի սոցիալական և սանհիգիենիկ պայմանները: Ծրագրի խնդիրն է 82 ընտանիքների ապահովել որակյալ և անխափան խմելու ջրով` տեղադրելով 1500 մ խմելու ջրի խողովակաշար:

 

 

Ծրագիրն իրականացվել է գյուղի բնակիչների ուժերով` փորվել է 40 սմ խորությամբ 1500 մ խրամատ և տեղադրվել 1000 մ 40 մմ տրամագծով և 500 մ 50 մմ տարմագծով պոլիէթիլենից խողովակներ:  Փորձարկումը տեղի է ունեցել օգոստոսի վերջին, իսկ սեպտեմբերից համակարգն անխափան աշխատում է, իսկ ջրի քանակը ավելացել է 40 տոկոսով:  

  

Ծրագրի արդյունքում Այգուտի գյուղի <<Գյոլի թաղ>> թաղամասի 82 տնտեսություն` ընդամենը 337 բնակիչ, որից 155 տղամարդ, 182 կին , 129 երեխա, 62 թոշակառու,  ապահովվել են շուրջօրյա և մաքուր ջրամատակարարմամբ: