Աջակցություն Մեծամորի խոցելի երեխաների վարքի և կրթության բարելավմանը
Ծրագրի նպատակն է աջակցել Մեծամոր համայնքի կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին` հաղթահարելու “աղքատութան մշակույթի” հետևանքները, որոնք են` սոցիալական անտեսվածությունը կամ մերժվածությունը, սոցիալական անցանկալի վարքի դրսևորումները և խթանել նրանց կարողությունների զարգացմանը: Ռիսկային խմբի երեխաները և նրանց ընտանիքները ստացել են սոցիալական, հոգեբանական, հոգևոր, կրթական ծառայություններ:
Ծրագրի ընթացքում հոգեբանական աջակցություն են ստացել 26 ծնողներ և երեխաներ, կազմակերպվել են 44 խմբային հանդիպումներ:
Ձեռք են բերվել երեք նոր համակարգիչներ և կազմակերպվել համակարգչային խմբակի աշխատանքները: Մասնակիցները սովորել են համակարգչի կառուցվածքը, տարրական և անհրաժեշտ գիտելիքներ համակարգչի հետ աշխատելու համար, ծանոթացել են Microsoft Office Word և Excel, Internet ծրագրերին: Ուսուցումներին մասնակցել են 4 երեխա /21 դաս/ և 4 ծնող /30 դաս/:

Դեկտեմբերի 30-ին, համագործակցելով “Հայ Ձմեռ պապ” ՀԿ-ի հետ, Կենտրոնի “Փալանչո” տիկնիկային թատրոնը բարեգործական ներկայացումով հանդես եկավ սահմանամերձ Վազաշեն գյուղում: