Երեխաները զարդարում են Գևորգյան ճեմարանի Ս. Ծննդյան ծառը
Գևորգյան հոգևոր ճեմարանում ամենամյա բարի ավանդույթ է՝ հրավիրել երեխաների ու միասին զարդարել ճեմարանի Ս. Ծննդյան ծառը: Այս տարի նրանց հյուր էին եկել նաև «Հայ միասնության խաչ» բարեգործական-մշակութային կազմակերպության անդամները, երեխաներ Էջմիածնից ու հարակից համայնքներից: Միջոցառումը կազմակերպվել է ԵՀԽ Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ: