Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ ևս մեկ մասնագիտական դասընթաց՝ Վարդենիսում
Մասնագիտական դասընթացի մի նոր խմբի մեկնարկ տրվեց Վարդենիսում ընթացիկ երկու ծրագրերի շրջանակում․ «Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանվածների ներհոսք» և «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին»։ Ծրագրերի նպատակն է Գեղարքունիքի մարզի երիտասարդներին և կանանց տալ մասնագիտական գիտելիքներ և համապատասխան գործիքներ՝ սկսելու աշխատանքային գործունեություն, որպեսզի բարելավվի նրանց տնտեսական և սոցիալական վիճակը։ 24 կին և աղջիկ սկսել է կար ու ձևի, վարսահարդարման, կոսմետոլոգիայի դասընթացները։
Դասընթացը կազմակերպվել է ACT Alliance կազմակերպության աջակցությամբ:

