Կլոր սեղան հիմնադրամի հիմնած կենտրոնն արժանացել է մրցանակի
«Հերացի» ավագ դպրոցի գրադարանային ռեսուրս կենտրոնն ակտիվ ընթերցողների շնորհիվ Զանգակ հրատարակչության կողմից Գրքի տոնի կապակցությամբ հայտարարված մրցույթում դարձել է հաղթող գրադարաններից մեկը: Հրատարակչությունը փետրվարի 10-17-ին հայտարարել էր նաև «Ընտրիր, ընծայագրիր և նվիրիր» մրցույթ: Մոտ 800 ընծայագրողներից հաղթող են ճանաչվել 25-ը, որոնցից 5-ը «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ են: «Զանգակ» հրատարակչությունը նվեր-գրքեր է սահմանել հաղթողների համար:
«Հերացի» ավագ դպրոցը ստեղծվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է եղել «Հերացի» ավագ դպրոցում ստեղծել տեղեկատվական գրադարանային ռեսուրս կենտրոն, որը դպրոցի աշակերտներին հնարավորություն է տվել ավելի արդյունավետ կազմակերպել ինքնակրթության գործընթացը, ծանոթանալ միջազգային ծրագրերին: Դպրոցի ուսուցիչները կարող են ծանոթանալ կրթական նորություններին և նորարարություններին, միջազգային վերապատրաստումներին և պատրաստել ՏՀՏ դասեր:
{gallery}Images/2017/March/Zangak{/gallery}
