Վարպետաց դաս` ֆրանսահայ նկարիչ Արտուշ Մկրտչյանի հետ

Վարպետաց դաս` ֆրանսահայ նկարիչ Արտուշ Մկրտչյանի հետ

Գավառի համայնքային-կրթական կենտրոնում նկարչության բաժնի սաների, ուսուցիչների և երիտասարդների հետ «Աշնան գույներ» խորագրով վարպետության դաս անցկացրեց ֆրանսահայ արվեստագետ, նկարիչ Արտուշ Մկրտչյանը: Հանդիպումը կայացավ «Together 4Armenia առցանց հարթակի հզորացում՝ ի նպաստ երեխաների և խոցելի համայնքների զարգացման» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է Յունիսեֆ և Առաքելություն Արևելք կազմակերպությունների ֆինանսավորմամբ և աջակցությամբ:

Երեխաները նկարեցին, ցուցումներ ստացան նկարչից, իսկ վերջում կատարվեց նկարների քննարկում: Վարպետը բարձր գնահատեց կենտրոնում կատարվող աշխատանքը, իսկ կազմակերպիչները խոստացան շարունակել համագործակցությունը կենտրոնի հետ:

Գավառի համայնքային-կրթական կենտրոնը հիմնվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ «Համապարփակ համայնքային զարգացում» ծրագրի շրջանակում:

 

 

 

 

{gallery}Images/2017/November/Gavar_Center{/gallery}

Վարպետաց դաս` ֆրանսահայ նկարիչ Արտուշ Մկրտչյանի հետ
Վարպետաց դաս` ֆրանսահայ նկարիչ Արտուշ Մկրտչյանի հետ