Զատիկը Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում

Զատիկը Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ հիմնված Գավառի համայնքային կենտրոնը սերտ համագործակցում է Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի հետ: Համագործակցության արդյունքում թանգարանի հրավերով այս տարի կենտրոնի սաները Սուրբ Զատկի միջոցառումն անցկացրին Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում: Երեխաները տոնի խորհուրդը ներկաներին ներկայացրին երգերով և փոքրիկ բեմականացումներով:

Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունյաց թեմի առաջնորդ տ. Կիրակոս վրդ. Դավթյանը, Գավառի հոգևոր հովիվ տ. Գնել քհն. Մարտիրոսյանը, թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը հյուրեր Գեղարքունիքի մարզպետարանից, քաղաքապետարանից, տարբեր կրթամշակութային հաստատություններից, ծնողներ և կենտրոնի շահառուներ:
Միջոցառման ավարտին հյուրերին ողջունեց և օրհնության ու շնորհավորանքի խոսքեր ասաց Գեղարքունյաց թեմի առաջնորդ տ. Կիրակոս վրդ. Դավթյանը:

Թանգարանում բացվել էր նաև կենտրոնի շահառուների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը, որը կշարունակվի 1 ամիս: Կենտրոնի սաները իրենց աշխատանքներից նվիրեցին թանգարանին, որպեսզի դրանք համալրեն թանգարանի ֆոնդը և մշտապես կցուցադրվեն այնտեղ:

Միջոցառման մասին տեսանյութը՝ լուսնակարների ներքևում: 

{gallery}Images/2018/04._April/11.04.18_Gavar_Center{/gallery}

Զատիկը Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում