Արցախից տեղահանված Թաթուլ Դանիելյանը Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում նոր կյանք է սկսել

Արցախից տեղահանված Թաթուլ Դանիելյանը Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում նոր կյանք է սկսել

Թաթուլ Դանիելյանի ընտանիքը տեղահանվել է Արցախից 2023թ․ սեպտեմբերից հետո։ Նապրում է  թոշակառու մոր, կնոջ և 3 անչափահաս երեխայի հետ։  Փոքր տարիքում կորցնելով հորը՝ Թաթուլը զբաղվել է անասնաբուծությամբ և ընտանիքի սոցիալական բեռը վերցրել իր վրա։ Պատերազմի արդյունքում ստիպված է եղել թողել  երկար տարիներ ստեղծած աշխատանքը և կյանքը սկսել զրոյից։

Ապրիլից Թաթուլն Արտաշատում մասնակցել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կազմակերպած ինքնազբաղվածության 14 դասին, և հանձնաժողովը, ի թիվս այլ ծրագրերի, նրա գաղափարը նույնպես հավանության է արժանացրել։ 

Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ Թաթուլն այժմ զբաղվում է տավարաբուծությամբ։

Ծրագիրն իրականացվում է Կլոր սեղան հիմնադրամի գործընկեր Diakonie Katastrophenhilfe,  Brot für die Welt, F.A.P. և IOCC  կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ։