ACT Alliance-ի եվրոպական ֆորումը քննարկեց ԿԶՆ-ին համահունչ գործունեության իրականացումը
«Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի (ACT Alliance) եվրոպական ֆորումը Բրյուսելում ամփոփել է տարեկան ժողովը: Միջոցառմանը մասնակցել է նաև ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը: «Համաժողովի ընթացքում անդամները քննարկեցին, թե ինչպես աշխատել նոր՝ ընդգրկող մոդելով՝ «Ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի հիման վրա: Նոր սկզբունքի համաձայն՝ դաշինքի անդամների վճարած անդամավճարները մնում են տարածաշրջանային ֆորումների տիրապետության տակ, ինչը ֆորումների անդամներին ավելի մեծ ճկունություն է տալիս ծրագրեր իրականացնելիս»,- ասաց Նազարյանը:
Միջոցառման քննարկման մյուս թեմաներից է եղել ACT Alliance դաշինքի անդամների աշխատանքը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) համահունչ դարձնելը: «Ներկայացվեց ACT-ի հարցումը, որի նպատակն էր պարզել, թե անդամները հատկապես որ նպատակների իրագործման մեջ են ընդգրկված: Բացահայտվեց, որ դաշինքի անդամ հավատքահեն կազմակերպությունները և եկեղեցիներն առավելապես իրականացնում են գենդերային հավասարության և շրջակա միջավայրի պաշտպանության և պահպանության նպատակները»,- ընդգծեց Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը:
Այնուհետև մասնակիցները պատմել են, թե յուրաքանչյուրն ինչպես է ընդգրկվել ԿԶՆ իրականացման գործընթացում: Կարեն Նազարյանը պատմել է, թե Կլոր սեղան հիմնադրամն ինչ է արել այդ առումով: «Մենք հոգևորականների և Կլոր սեղան հիմնադրամի աշխատակիցների համար հատուկ դասընթաց անցկացրեցինք ԿԶՆ մասին: Փետրվարին հրավիրեցինք «Կայուն զարգացման նպատակները և Եկեղեցին» խորգրով համաժողովը, որի նպատակն էր պարզել, թե ինչպես և որքանով կարող է Հայ Առաքեական Եկեղեցին իր սպասավորներով ընդգրկվել ԿԶՆ իրականացման գործընթացում: Սակայն պետք է շեշտեմ, որ հանրության շրանում կա ԿԶՆ վերաբերյալ իրազեկության պակասի խնդիր»,- ընդգծեց Կարեն Նազարյանը:
Հանդիպման եզրափակիչ մասում մասնակիցները լսել են Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Եպպե Տրանհոլմ-Միկելսենին: Նա ներկայացրել է Եվրամիության օրակարգի առաջնահերությունները: Համաժողովի ավարտին մասնակիցները որոշել են հաջորդ հանդիպումն անցկացնել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում:
{gallery}Images/2019/06_June/ACT_European_Forum-May-2019{/gallery}

