Ծառատունկ Աշտարակի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի բակում

Ծառատունկ Աշտարակի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի բակում

Արագածոտնի Թեմի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի մոտ 30 անդամ՝ երեխաներ, մեծահասակներ, աշխատակազմ և կամավորներ, կենտրոնի այգում իրականացրեցին ծառատունկ:

Armenia Tree Project ծրագրի հետ համագործակցության արդյունքում ծրագիրը կենտրոնին տրամադրեց 26 տնկի, որոնցից 8-ը բերքատու ծառեր են՝ խնձորենի, տանձենի, սալորենի, նշենի, իսկ մնացածը՝ ֆորզիցիայի, ասպիրանսի և բարբարիսի թփեր:

DSC09486

Ծառատունկի ընթացքում իրենց ոգևորությամբ և աշխատասիրությամբ աչքի ընկան հատկապես կենտրոնի երեխաները Նրանք կազմելով խմբեր՝ մշակեցին և նախապատրաստեցին այգու այն հատվածները, որտեղ պետք է տնկվեին ծառերն ու թփերը։

DSC09551

Միջոցառման ընթացքում երեխաներին ներկայացվեց տնկիների խնամքի կանոնները՝ ջրելու, էտելու և այլն։ Ծնկված բոլոր ծառերն անվանակոչվեցին և երեխաները հանձն առան խնամել իրենց տնկած ծառերը: Նմանատիպ միջոցառումները լինելու են շարունակական և նպատակ ունեն կենտրոնի անդամների և Աշտարակ համայնքի բնակիչների շրջանում ձևավորել բնապահպանական մտածելակերպ, բնության նկատմամբ հոգատար վերաբերմունք և ավելի կանաչ ու մաքուր դարձնել մոլորակը:

 

Ծրագրի մասին

«Երիտասարդները հանուն բնապահպանության — Աշտարակ»

ՀԿՍ-ն աջակցում է «Երիտասարդները հանուն բնապահպանության» ծրագրի իրականացմանը, որի նպատակն է՝ բարձրացնել բնակչության իրազեկվածությունը շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ և նպաստել համայնքներում բնապահպանական մտածելակերպի ձևավորմանը ու մաքրության պահպանմանը:

18
ՀԱԵ Արագածոտնի Թեմի Աշտարակի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնում իրականացված «Երիտասարդները հանուն բնապահպանության — Աշտարակ» ծրագրի շրջանակներում 55 երիտասարդ կանայք և դպրոցահասակ երեխաներ ձեռք են բերել շրջակա միջավայրի պահպանության համար անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ: Կենտրոնում կազմակերպվել են բնապահպանական թեմաներով հանդիպում-քննարկումներ, որոնք իրականացրել են ՀՊՄՀ դասախոսներ՝ կենս. գիտ. թեկն., աշխ. գիտ. դոկտ., պրոֆ. Կ. Դանիելյանը, կենս. գիտ. դոկտ., պրոֆ. Վ. Հովհաննիսյանը, մանկ. գիտ. թեկն., դոց. Լ. Ավանեսյանը: Կազմակերվել են նաև հանդիպում-քննարկումներ կլիմայի փոփոխության մեղմացման, վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության, արևային էներգիկայի օգտագործման վերաբերյալ, որոնք իրականացրել է «Շտիգեն» կազմակերպության մասնագետ Ա. Աղաջանյանը:

2
Շահառուները հավաքել և տեսակավորվել են տարբեր թափոններ, որոնցից պատրաստել են պիտանի կենցաղային իրեր, հուշանվերներ, զարդեր՝ երկրորդ կյանք տալով չօգտագործվող կենցաղային իրերին: Արտադրած ապրանքատեսականու առաջխաղացման համար ստեղծվել են էջեր Ֆեյսբուք /Facebook/ և Ինստագրամ /Instagram/ սոցիալական կայքերում «Էկո նվեր» բրենդի անվանման տակ:

Ծրագրի մասնակից 25 դպրոցահասակ երեխաների համար իրականացվել է բնապահպանական թեմայով «Իմ երազանքի կանաչ մոլորակը» մրցույթը: Մրցույթի ժամանակ երեխաները գրել են շարադրություն իրենց երազած բնակավայրի մասին և նկարել են այն: Կազմակերպվել է նաև «Մաքուր պահենք մեր տունը» ակցիան, որի շրջանակներում ծրագրի մասնակիցները, կամավորները և համայնքի այլ անդամները համատեղ ընտրել ու մաքրել են տարածք:

17
«Արմեիա թրի պրոջեկտ» (“Armenia Tree Project”) ՀԿ –ն Աշտարակի «Սուրբ Մարիանե» կենտրոնին տրամադրեց 26 տնկի՝ բերքատւ ծառեր և թփեր։ Նոյեմբերի 22- ին կենտրոնի այգում իրականացվել է ծառատունկ, որին մասնակցել են կենտրոնի շուրջ 30 անդամ՝ երեխաներ, մեծահասակներ, աշխատակազմ և կամավորներ: Ծառատունկի միջոցառման ընթացքում շահառուներին ներկայացվեց տնկիների ջրելու, էտելու և այլ խնամքի կանոնները։ Այսպիսի միջոցառումները կրելու են շարունակական բնույթ և նպատակ ունեն կենտրոնի անդամների և Աշտարակ համայնքի բնակիչների շրջանում ձևավորել բնապահպանական մտածելակերպ և բնության նկատմամբ հոգատար վերաբերմունք:

19
Աշտարակի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի տանիքին տեղադրվել է 5,2 կՎտ հզորությամբ արևային վահանակների համակարգ: Այժմ կենտրոնը օգտագորշում է այդ համակարգի միջոցով արտադրած էլեկտրաէներգիան:

{gallery}Images/2019/12_December/01-12-19-_Ashtarak-tree{/gallery}

Ծառատունկ Աշտարակի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի բակում
Ծառատունկ Աշտարակի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի բակում
Ծառատունկ Աշտարակի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի բակում
Ծառատունկ Աշտարակի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի բակում
Ծառատունկ Աշտարակի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի բակում
Ծառատունկ Աշտարակի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի բակում