Ֆիլմի պատրաստման մրցույթի հրավեր
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ իր հիմնադրման 25-ամյակին նվիրված ֆիլմ-հաշվետվության պատրաստման համար։
Մրցույթին կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ պահանջները՝
• Ֆիլմի տևողությունը՝ 6 րոպե (ամբողջական), 90 վրկ․ (որպես հոլովակ, որը կպատրաստվի ամբողջական ֆիլմի հիման վրա)։
• Ֆիլմ-հաշվետվության հեռարձակում ՀՀ ամբողջ կամ Երևանի և հարակից մարզերի տարածքում սփռում ունեցող որևէ հեռուստաընկերությամբ։
• Ֆիլմի սցենարը պատրաստում Հիմնադրամի փորձագետների հետ համատեղ և մոնտաժում սցենարի՝ ղեկավարության հաստատումից հետո` ՀԿՍ-ի համապատասխան փորձագետի հետ սերտ համագործակցությամբ:
• Ֆիլմի սցենարը պետք է պարունակի նաև զարգացման և բարեգործական ծրագրերին միանալու ուղերձներ։
• Ֆիլմի անգլերեն տարբերակի պատրաստում (լուսագրերով կամ հնչյունավորված)։
• Ծրագիրն իրականացնող խմբի նվազագույն կազմը՝ 1 օպերատոր, 1 լրագրող, 1 մոնտաժող:
• Ֆիլմ-հաշվետվության նկարահանման համար անհրաժեշտ նվազագույն տեխնիկական բազան՝ առնվազն Full HD ձևաչափի տեսախցիկ կամ տեսագրություն կատարելու հնարավորությամբ ֆոտոխցիկ, լարային և/կամ ռադիոխոսափող, եռոտանի, տեսախցիկի վրա ամրացված և առանձին աշխատող լուսավորություն (թույլ բնական լուսավորությամբ վայրերում որակյալ կադրերի համար)։
• Ֆիլմ-հաշվետվության չմոնտաժված տեսանյութերի նվազագույն որակը՝ 1920*1080 (16:9):
• Ֆիլմ-հաշվետվության մոնտաժված տեսանյութերի նվազագույն որակը՝ 1920*1080 (16:9):
• Ֆիլմ հաշվետվության չմոնտաժված տեսանյութերի նախընտրելի ձևաչափը՝.avi, .mpg, կամ .mp4:
• Ֆիլմ-հաշվետվության մոնտաժի համար կիրառվող համակարգչային նվազագույն ծրագիրը՝ Adobe Premiere CC 2018 կամ դրան համարժեք:
• Ֆիլմ-հաշվետվության մոնտաժված (վերջնական) տարբերակի նվազագույն որակը՝1920*1080 (16:9):
• Ֆիլմ-հաշվետվության մոնտաժված (վերջնական) տարբերակի կրկնօրինակը հեռարձակումից հետո տրամադրվում է ՀԿՍ-ին խտասկավառակով կամ հիշողության արտաքին կրիչով՝ .avi, .mpg, կամ .mp4 ձևաչափով:
• Ֆիլմ-հաշվետվության չմոնտաժված (сырой) տեսանյութը տրամադրվում է ՀԿՍ-ին։
Սույն մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները պետք է բավարարեն հետևյալ չափանիշներին.
• Ունենան նվազագույնը երեք տարվա մասնագիտական փորձ տվյալ ոլորտում (անհրաժեշտ է ներկայացնել կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճեն):
• Իրականացրած լինեն առնվազն մեկ համանման ծրագիր
• Առաջարկին կից ներկայացնել նաև նկարահանող խմբի անդամների կենսագրականները (CV), իրականացրած նմանատիպ աշխատանքի առնվազն 3 օրինակ։
Գործընկեր կազմակերպության ընտրությունն իրականցվելու է ներկայացված առաջարկի հիման վրա` համաձայն ՀԿՍ-ի գնումների ընթացակարգի:
Նախապատվությունը կտրվի տեխնիկական առաջադրանքին բավարարող և ողջամիտ գին ներկայացրած առաջարկին: Առաջարկները կգնահատի մրցութային հանձնաժողովը: Անհրաժեշտության դեպքում կպահանջվեն լրացուցիչ պարզաբանումներ:
Առաջարկները պետք է ներկայացվեն ՀԿՍ-ի էլեկտրոնային փոստին՝ info@roundtable-act.am հասցեով:
Առաջարկների ընդունման վերջնաժամկետը՝ 2022 թ. մայիսի 31-ը:
Կազմակերպության մասին՝
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ստեղծվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ և Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների մասնակցությամբ: Կլոր սեղան հիմնադրամը սկսել է իր գործունեությունը 1996 թ.-ին (գրասենյակը հիմնադրվել է 1997թ.) և այժմ գործում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանու ներքո: Սերտորեն համագործակցելով հայկական եկեղեցիների, տեղական հասարակական կազմակերպությունների, եկեղեցուն կից գործող հասարակական կազմակերպությունների հետ, ՀԿՍ-ն նպատակ ունի համընդհանուր ուժերով անդրադառնալ երկրի մի շարք հիմնարար սոցիալական և տնտեսական խնդիրներին:
Ներկայումս ՀԿՍ-ն իր գործունեությունը կենտրոնացնում է հիմնականում հետևյալ ուղղություններով՝
• համապարփակ համայնքային զարգացում և դիակոնիա,
• կարողությունների զարգացում,
• տարածաշրջանային խաղաղություն և հաշտեցում,
• արտակարգ իրավիճակներ։