«Կոնֆլիկտների փոխակերպում» թեմայով դասընթացը՝ Շիրակի մարզում

«Կոնֆլիկտների փոխակերպում» թեմայով դասընթացը՝ Շիրակի մարզում

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի (ԵՀԽ ՀԿՍ) երիտասարդների կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում կազմակերպվել էր «Կոնֆլիկտների փոխակերպում» դասընթաց՝ այս անգամ ՀԱԵ Շիրակի թեմի «Խաչմերուկ» սոցիալ-կրթական կենտրոնում:

2

Այն վարում էր ԵՀԽ ՀԿՍ ծրագրի պատասխանատու Հարություն Կարապետյանը:

1
Նա իր ողջույնի խոսքից և մասնակիցների հետ ծանոթանալուց հետո ներկայացրեց կոնֆլիկտի սահմանումը և անդրադարձավ կոնֆլիկտի առաջացման պատճառներին, դիտարկեց կոնֆլիկտը որպես բախում և բռնություն:

6
Դասընթացն ընթացավ գործնական աշխատանքներով` ի նպաստ մասնակիցների մոտիվացման և հնարավորությունների գնահատման:

5
Այնուհետև դասընթացավարն անդրադարձավ կոնֆլիկտների փոխակերպմանը և կոնֆլիկտի վերլուծությանը:

9Մինչև դասընթացի ավարտը երիտասարդները ևս մեկ վարժության միջոցով հնարավորություն ունեցան ներկայացնելու քննարկված թեմաների վերաբերյալ իրենց պատկերացումները` բարձրաձայնելով առաջացած հարցերն ու խնդիրները:

12
Դասընթացի նպատակն էր.

• փոխանցել բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ,
• զարգացնել կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները,
• նպաստել կոնֆլիկտների ստեղծագործական փոխակերպմանը, ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը,
• փոխել վերաբերմունքն ինչպես կոնֆլիկտի ընկալման, այնպես էլ դրանց դրական փոխակերպման հնարավորությունների նկատմամբ:

19
Դասընթացի ավարտին մասնակիցները լրացրեցին գնահատման թերթիկներ` դասընթացի որակի բարելավման և խնդիրների դիտարկման նպատակով:

Դասընթացն իրականացվել է ՀԿՍ եռամյա գործողությունների ծրագրի շրջանակում՝ «Հաց աշխարհի համար» (Brot für die Welt) կազմակերպության հետ համագործակցությամբ:

{gallery}Images/2023/06_June/21-06-23-_Gyumri-Harut{/gallery}