Փորձի փոխանակման այցելություն Իջևանի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոն

Փորձի փոխանակման այցելություն Իջևանի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոն

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի թիմն այցելել էր Հայ Առաքելկան Եկեղեցու Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոն։

5

Այցելության նպատակը ոչ միայն ծանոթանալն էր կենտրոնի աշխատանքներին։ Կենտրոնների փոխադարձ այցերը նպաստում են միմիյանց ծրագրերի և գործունեության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը, գործընկերության զարգացմանը։

4
Այցին մասնակցում էին ԵՀԽ ՀԿՍ գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը, ԵՀԽ ՀԿՍ ծրագրերի տնօրեն, Ծովինար Ղազարյանը, ԵՀԽ ՀԿՍ գլխավոր հաշվապահ Էլմիրա Մադոյանը, ԵՀԽ ՀԿՍ ծրագրերի պատասխանատու Հարություն Կարապետյանը, ԵՀԽ ՀԿՍ ծրագրերի պատասխանատու Կարինե Բաղդասարյանը, Իջևանի սոցիալ-կրթական կենտրոնի տնօրեն Մերի Գևորգյան-Առաքելյանը, Գյումրիի սոցիալ-կրթական կենտրոնի տնօրեն Կարինե Գյադուկյանը, Աշտարակի և Սաղմոսավանի սոցիալ-կրթական կենտրոնների տնօրեն Կարինե Գրգորյանը, Վանաձորի սոցիալ-կրթական կենտրոնի տնօրեն Հռիփսիմե Միրզոյանը, Գայի կենտրոնի տնօրեն Հասմիկ Մխիթարյանը, Գավառի սոցիալ-կրթական կենտրոնի տնօրեն Հասմիկ Սեթաղյանը, Վարդենիսի սոցիալ-կրթական կենտրոնի տնօրեն Արևիկ Երանոսյանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստան ճանաչողական այցով ժամանած՝ Ուղղափառ Եկեղեցիների միջազգային բարեգործական կազմակերպության (IOCC) Ուկրաինական ճգնաժամին արձագանքման տարածաշրջանային տնօրեն Ջորջ Անթունը:

 8

Հանդիպման մասնակիցները տեղում ծանոթացան Իջևանի կենտրոնի աշխատանքին, ծրեգրերին, անցկացրեցին քննարկում և իրականացրեցին փորձի փոխանակում: Ավարտին նրանք նաև ունկնդրեցին «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի՝ արդեն հանրահայտ դարձած երեխաների երգչախմբի կատարումները:

{gallery}Images/2023/11._November/16-11-23-_Ijevan_visit_experience_exchange{/gallery}

Փորձի փոխանակման այցելություն Իջևանի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոն
Փորձի փոխանակման այցելություն Իջևանի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոն
Փորձի փոխանակման այցելություն Իջևանի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոն