Արագածոտնի թեմի «Սուրբ Մարիանե» և Սաղմոսավանի սոցիալ- կրթական կենտրոններն ամփոփեցին տարին
Դեկտեմբերի 20- ին Աշտարակի Գյուլամերյան Հայորդաց տանն իրականացվեց Արագածոտնի Թեմի «Սուրբ Մարիանե» և Սաղմոսավանի սոցիալ- կրթական կենտրոնների սաների տարեվերջյան հաշվետու միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին Կենտրոնի հոգևոր պատասխանատուները, ողջ աշխատակազմը, պետական գործընկեր կառույցների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
Միջոցառմանը բացման խոսքով և օրհնությամբ հանդես եկավ Աշտարակի կենտրոնի հոգևոր պատասխանատու Տեր Փառեն քհն․ Առաքելյանը։ Միջոցառման մեկնարկը տրվեց Հայ Մեր աղոթքով, որին հաջորդեց Հայրապետական մախթերգը։ Կենտրոնների երեխաների շուրթերով առաջին անգամ հնչեց Կենտրոնի օրհներգը։ Այնուհետև բեմի վրա ելույթ ունեցան Կենտրոնների թատերական, երգի և պարի խմբակների սաները՝ հայրենասիրական, ազգային և էստրադային կատարումներով։ Միջոցառման ավարտին երեխաներին այցելեցին Ձմեռ Պապն ու Ձյունանուշը և իրենց ներկայությամբ ամբոջական դարձրին Ամանորյա միջոցառումը։ Հանդիսատեսի համար բեմի սկզբնամասում ցուցադրված էր երեխաների գեղանկարները։
Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ Կենտրոնների պատասխանատու Կարինե Գրիգորյանը և շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, նաև նրանց, ում աջակցությամբ և հովանավորությամբ Կենտրոնները գործունեություն են ծավալում։
Արագածոտնի Թեմի «Սուրբ Մարիանե» և Սաղմոսավանի սոցիալ- կրթական կենտրոնների աջակիցներից է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը:




