Մասիսում մեկնարկել են ինքնազբաղվածության դասընթացները

Մասիսի համայնքապետարանի դահլիճում մեկնարկեցին ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ինքնազբաղվածության դասընթացները, որոնք միտված են բարելավելու Արցախից բռնի տեղահանված և պատերազմից տուժած ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։

Դասընթացներն անցկացնելու է փորձառու բիզնես դասընթացավար Նելլի Մանուկյանը։ Դասընթացին մասնակցելու հայտ է ուղարկել Մասիսի և հարակից բնակավայրերի շուրջ 60 մասնակից։

Հաջողություն ենք մաղթում մեր մասնակիցներին՝ ցանկանալով, որ դասընթացների արդյունքում ձեռք բերած գիտելիքները ծառայեցնեն ի նպաստ իրենց ընտանիքների կենսապայմանների բարելավմանը։

Ծրագիրն իրականացվում է Diakonie Katastrophenhilfe, Brot-fuer-die-welt և F.A.P. կազմակերպությունների ֆինանսական օժանդակությամբ։