«Քաղաքացիական կրթությունը Լոռու մարզում» ծրագրի նոր փուլը՝ Ստեփանավանում
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը մեկնարկեց «Քաղաքացիական կրթությունը Լոռու մարզում» ծրագրի 2024 թ․-ի նոր փուլը՝ ի նպաստ երիտասարդական նախաձեռնությունների և համայնքային կյանքում երիտասարդների ներգրավվածության խթանման:
Այդ կապակցությամբ, Արժանապատիվ Տ․ Մամբրե քահանա Ոսկանյանի օրհնությամբ և ք. Ստեփանավանի համայնքապետարանի աջակցությամբ իրականացվեց համակարգող հանդիպում Ստեփանավան քաղաքում՝ ՀԿՍ ներկայացուցիչների կողմից ծրագրի ներկայացման և երիտասարդներին հուզող հարցերի հստակեցման նպատակով։
Երիտասարդներն իրազեկվեցին, որ կազմակերպվելու են մի շարք դասընթացներ և հանդիպումներ ծրագրային աշխատանքի կարողությունների զարգացմանն ուղղված համապատասխան թեմաներով, որից հետո իրենք հնարավորություն կունենան ներկայանալու համայնքային խնդիրների վերաբերյալ իրենց պատրաստած իրազեկման և լուծման ծրագիր-առաջարկներով, որոնցից լավագույնները կընտրվեն՝ ՀԿՍ-ի աջակցությամբ իրագործելու նպատակով:
Կատարվեց նաև կարիքի գնահատում: Երիտասարդները բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրների մասին, որոնց կարգավորման շուրջ կցանկանային աշխատանք իրականացնել, ինչպես նաև նշեցին համապատասխան այլ դասընթացների թեմաներ՝ խնդրելով նաև ՀԿՍ-ի կողմից վերջիններիս ապահովումը:
Ծրագիրն իրականացվել է ԵՀԽ ՀԿՍ եռամյա գործողությունների ծրագրի շրջանակում՝ «Հաց աշխարհի համար» (Brot für die Welt) կազմակերպության հետ համագործակցությամբ:









