Հանդիպում երիտասարդների հետ՝ «Հասցեագրված Սպիտակ» ծրագրի շրջանակում
Բուռն հետաքրքրությամբ և բարձր ակտիվությամբ շարունակվում են աշխատանքները «Քաղաքացիական կրթությունը Լոռու մարզում. «հասցեագրված Սպիտակ»» ծրագրի շրջանակում՝ ի նպաստ Սպիտակ համայնքի տեսարժան և պատմամշակութային վայրերի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման, զբոսաշրջության զարգացման։
«Սպիտակի երտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում իրականացվող աշխատանքային հանդիպումներից մեկի ժամանակ ծրագրում ընդգրկված երիտասարդները հյուրընկալեցին նաև ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի (ՀԿՍ) ներկայացուցչին՝ վերջինիս հետ քննարկելով և հստակեցնելով ծրագրի շուրջ առաջացած որոշ հարցեր․ կատարվեց փորձի ակտիվ փոխանակում։
Ծրագիրը մեկնարկել է 2024 թ.-ի մարտի 15-ից` 2023 թ.-ին՝ Վանաձորում՝ ՀԿՍ-ի «Քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացների արդյունքում, որոնց իրենց մասնակցությունն էին ունեցել նաև Սպիտակի երիտասարդները:
Ծրագիրն ուղղված է պատմամշակութային վայրերի ճանաչելիության բարձրացմանը, վայրի կարևորության մասին բարձրաձայնմանը, ակտիվ զբոսաշրջային վայր դարձնելուն։





















