Կլոր սեղան հիմնադրամը Գավառում կֆինանսավորի 10 բիզնես գաղափար
Գավառում շուրջ 3 ամիս տևած ինքնաբաղվածության դասընթացները ավարտվեցին: Դասընթացները հաջողությամբ ավարտած 11 մասնակից հանձնաժողովի դատին ներկայացրեց իր բիզնես գաղափարը: Հանձնաժողովը կազմված էր ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աշխատակիցներից, դասընթացավարից, իսկ որպես դիտորդ ողջ ընթացքին հետևել են խմբերից առաջադրված մասնակիցներն ու համայնքապետարանի ներկայացուցիչը։ Ներկայացված 11 բիզնես պլանից 10-ը կֆինանսավորի Կլոր սեղան հիմնադրամը։ Ֆինանսավորված գաղափարները վերաբերում են մեղվաբուծությանը, լորաբուծությանը, խոզաբուծությանը, հացի արտադրությանը, գինեգործությանը, ավտոտեխսպասարկմանը, երկաթագործությանը, արհեստանոցների ստեղծմանն ու ընդլայմանը։
Ծրագիրն իրականացվում է Կլոր սեղան հիմնադրամի գործընկեր Diakonie Katastrophenhilfe, Brot für die Welt, F.A.P. կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ:


















