Ծննդյան Ընթերցումներ Մոսկվայում 2013

Ծննդյան Ընթերցումներ Մոսկվայում 2013

2013թ. 25-26-ին հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամը հրավիրված էր Ռուս Ուղղափառ Եկեղեցու (ՌՈՒԵ) Ծննդյան ընթերցումներին: Այն տեղի ունեցավ ՌՈՒԵ արտաքին հարաբերությունների բաժնում: Ռուսական Կլոր սեղանի կողմից կազմակերպած « Եկեղեցին և ընտանեկան բռնությունների հիմնախնդիրը”, “ՌՈՒԵ մասնակցությունը ՄԻԱՎ-ի կանխարգելմանը ” և “Բնապահպանական գործունեությունը եկեղեցու սոցիալական ծառայությունում. փորձ և  ներուժ” կլոր-սեղան քննարկումներին  ՀԿՍ-ից մասնակցեցին Կարինե Բաղդասարյանը և Կարինե Քոչարյանը: 
Ընտանեկան բռնությունների թեմայով կլոր-սեղան քննարկմանը զեկույցներով հանդես եկան հոգեբաններ, մանկավարժներ և  ոլորտում գործող հավատքահեն կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանց ելույթները նվիրված էին հետևյալ թեմաներին. բռնության հոգեբանական հիմքերը, ընտանեկան բռնությունների միջավայրում երեխաների դաստիարակությունը և բռնություն երեխաների նկատմամբ: Ներկայացվեց կազմակերպությունների փորձը հիմնախնդրի լուծմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ: Ծրագրված ելույթներից հետո ներկայացվեց հատուկ զեկույց` պատասխանատու հայրության թեմայով: 
Ընտանիքի բարօրությանն ու ընտանեկան ու գենդերային բռնությունների կանխարգելմանն ուղղված ՀԿՍ-ի ծրագրերի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Կարինե Քոչարյանը: Լսարանը հատկապես հետաքրքրվեց գենդերային տրանսֆորմացիայի մոտեցման կիրառմամբ, ինպես նաև խնդիրների վերհանման ու քննարկման համար ֆորում թատրոն նորարական մեթոդի օգտագործմամբ: 
“Բնապահպանական գործունեությունը եկեղեցու սոցիալական ծառայությունում` փորձ և ներուժ” կլոր-սեղան քննարկմանը ներկայացվեցին հետևյալ թեմաները. գիտական համայնքի կարծիքները արդի էկոլոգիական հիմնախնդիրների մասին; բնապահպանական ծրագրերը Հայաստանում, Բելառուսում և Ռուսաստանում: Ներկայացվեց “Ռուս Ուղղափառ Եկեղեցու դիրքորոշումը արդի բնապահպանական մարտահրավերների վերաբերյալ” փաստաթղթի նախնական տարբերակը: Քննարկվեցին հանձնարարականներ այն մասին, թե ինչպես կազմակերպել բնապահպանական աշխատանքները Եկեղեցում: 
Կարինե Բաղդասարյանը ներակայացրեց զեկույց էկոլոգիական ու բնապահանական ծրագրերի ՀԿՍ-ի փորձի վերաբերյալ: Քննարկման մասնակիցներին հատկապես հետաքրքրեց այն փաստը, որ բնապահպանություն առարկան դասավանդվում է Հայ Առաքելական Եկեղեցու աստվածաբանական ուսումնական հասնատություններում, որն, ինչպես նկատեցին լսարանում, միակ փորձն է նախկին Խորհրդային միության տարածքում: Հաջորդ թեման, որ գրավեց ներկաների հատուկ ուշադրությունը, “Բնապահպանություն և աստվածաբանություն” գրքի հրատարակությունն էր, որը ներկայացնում է Եկեղեցու տեսակետները մարդու դերի ու պատասխանատվության վերաբերյալ` հոգ տանելու և սիրելու Աստծո ամբողջ արարչագործութունը: