«Ծրագրի կառավարման հիմունքներ» դասընթաց
Մեկնարկեցին 5 փոքր դրամաշնորհային ծրագրերը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀԿՍ-ը, հաշվի առնելով սոցիալական և զարգացման ոլորտներում ծրագրային աշխատանքի հիմունքների իմացության կարևորությունը, իրականացնում է ծրագրային աշխատանքի ուսուցում մի քանի մոդուլներով: 2012թ.. նոյեմբերի 27-30-ը կազմակերպվել էր ուսուցման առաջին մոդուլը` <<Մրցունակ ծրագիր-առաջարկի մշակում>> խորագրով:
Ինչպես նախատեսված էր, ուսուցման մասնակիցները, կիրառելով մոդուլից ստացված գիտելիքներն ու հմտությունները, մշակեցին ծրագիր-առաջարկներ ու ներկայացրեցին ՀԿՍ ֆինանսավորմանը: Ներկայացված 9 ծրագիր-առաջարկներից 3 անամներից կազմված ընտրող հանձնաժողովի կողմից գնահատման չափանիշներին համապատասխան ընտրվեցին լավագույն 5-ը, որոնք ֆինանսավորվեցին ՀԿՍ կողմից:
Նախքան ծրագրերի իրականացումն սկսելը, մասնակիցներին անհրաժեշտ էր ունենալ որոշակի գիտելիքներ ու հմտություններ ծրագրի կառավարման վերաբերյալ: Այս նպատակով կազմակերպվեց <<Ծրագրային աշխատանքի հմտությունների զարգացում>> ուսուցման երկրորդ մոդուլը` <<Ծրագրի կառավարման հիմքունքներ>> խորագրով, որն անցկացրեց ՀԿՍ մշտադիտարկման և գնահատման պատասխանատու Ղարիբ Հարությունյանը: Դասընթացը տեղի ունեցավ <<Բարեպաշտ սերունդ>>հիմնադրամի դահլիճում` սույն թվականի 2013թ. փետրվարի 27-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Ուսուցման 3 օրերի ընթացքում դասավանդողի կողմից մասնակիցներին փոխանցվեցին գիտելիքներ ու հմտություններ ծրագրի կառավարման կենսացիկլի յուրաքանչյուր փուլի վերաբերյալ: Մասնավորապես, ներկայացվեցին կառավարմանը խոչընդոտող և նպաստող գործոնները, ծրագրի ղեկավարի անհրաժեշտ հմտությունները, ծրագրի բազային /նախնական/ իրավիճակի գնահատման էությունը, կարևորությունը և իրականացման մեթոդները, ՈՒԹՀՍ /SWOT/ վերլուծության մեթոդը և կիրառման առանձնահատկությունները, շահագրգիռ կողմերի վերլուծությունը` որպես ծրագրի կառավարման գործիք: Ուսուցանողի կողմից մասնակիցներին մանրամասնորեն ներկայացվեց նաև ծրագրի մասնակցային վերահսկման/մոնիթորինգի և գնահատման, ծրագրերի փաստաթղթավորման, պատմողական հաշվետվությունների կազմման, մշտադիտարկման պլանների մշակման, ներկայացման և այլ հարցեր: Ուսուցման մի հատվածն անցկացրեց ՀԿՍ գլխավոր հաշվապահը, ով ներկայացրեց ծրագրի բյուջեի կառավարման էությունը, ծախսերի արդյունավետ կատարման մոտեցումները և ՀԿՍ ֆինանսական ընթացակարգերը:
Յուրաքանչյուր օրվա ավարտին մասնակիցները հնարավորություն էին ստանում գնահատել այդ օրվա ընթացքում իրենց ձեռքբերած գիտելիքներն ու հմտությունները, ուսուցման կազմակերպման մակարդակը և դասավանդողի աշխատանքը:
Ծրագրի կառավարման վերաբերյալ տեսական գիտելիքներ ու գործնական հմտություններ ստանալով` մասնակիցները վերադարձան` մեկնարկելով դրամաշնորհային փոքր ծրագրերի իրականացումն իրենց համայնքներում: