«Արևելք» հիմնադրամի տարեկան ժողովը
Հայաստանյան Կլոր սեղանը մի շարք միջազգային և տեղական ցանցերի անդամ է, որոնցից մեկն է Լեհաստանում տեղակայված <<Արևելք>> հիմնադրամը: Այն միավորում է եկեղեցուն հարող կազմակերպություններ Հայաստանից, Լեհաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և Մոլդովայից: Հիմնադրամի Խորհրդի տարեկան ժողովը տեղի ունեցավ Վարշավայում, 2013 թ. սեպտեմբերի 10-ին:
Հիմնադրամի նախագահ Միրոսլավ Մատրենչիկը նեկայացրեց 2012 թ. ֆինանսական և նկարագրական հաշվետվությունները: Խորհդրի անդամները տեղեկություններ հաղորդեցին իրենց կողմից իրագործվող ծրագրերի և մոտակա պլանների մասին: Քննակվեցին նաև մի շարք հարցեր` կապված <<Արևելք>> հիմնադրամի ֆինանսական վիճակի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածաշրջանային համագործակցության ցանցի, միգրացիայի/մարդավաճառության և բնaպահպանական ծրագրերի հետ:

<<Բելառուսի քույրության միությունը>> դարձավ <<Արևելք>> հիմնադրամի նոր անդամ: Իսկ Հիմնադրամի ACT Alliance հնարավոր անդամության հարցը հետաձգվեց մինչ հաջորդ տարի: